Հայտարարություններ

Դատական մշտադիտարկման երկօրյա ծրագիր Արագածոտնի մարզում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում Արագածոտնի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատաքննության խնդիրներով հետաքրքրված այլ անձանց, ովքեր հետաքրքրված են դատական մշտադիտարկմամբ՝ տեսական և գործնական իրականացման մակարդակներում։

Ծրագրի նպատակն է դատական մշտադիտարկման (մոնիթորինգ) վերաբերյալ գիտելիքի տրամադրումը, իրավական դաշտում առկա կարգավորումների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկումը, ինչպես նաև նրանց հմտությունների և կարողությունների զարգացումը՝ այդպիսով նպաստելով մարզային մշտադիտարկողների թիմի ձևավորմանը և նրանց հետագա ակտիվ գործունեությանը ոլորտում։

Ծրագրի տեսական մասում մասնակիցները կծանոթանան «Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ» խորագիրը կրող ուղեցույցին։ Ի թիվս այլ թեմաների, կներկայացվեն նաև դատական մշտադիտարկման (մասնավորապես, քրեական գործերով նիստերի) առանձնահատկությունները, նպատակը, սկզբունքները, դատական մշտադիտարկման ժամանակ մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման դեպքեր, դրանց պատճառները և օրինական կարգավորման հնարավորությունները։ Փորձառու մասնագետները կպատասխանեն մասնակիցների հարցերին, նրանց կտրվի մշտադիտարկողի իրավունքների վերաբերյալ սպառիչ տեղեկություն ինչպես դասընթացի ընթացքում, այնպես էլ դասընթացից հետո։

Ծրագրի գործնական փուլում կկազմակերպվի մասնակիցների փորձնական այց տեղի մարզային դատարան՝ կազմակերպիչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների աջակցությամբ դատական նիստ դիտորդելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների սննդի ծախսերը (անհրաժեշտության դեպքում նաև դատարան այցելության տրանսպորտային ծախսերը) հոգում է հրավիրող կազմակերպությունը։ Կպահպանվեն համաճարակային անվտանգության բոլոր կանոնները։

Հանդիպումները կիրականացվեն ապրիլի 25-26։ Մասնակցության համար դիմել մինչև ապրիլի 23-ը ներառյալ։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները՝ անուն-ազգանուն, հեռախոսահամար, մարզ, լրացուցիչ նաև ՀԿ-ի անունը, եթե անդամակցում կամ ներկայացնում եք որևէ ՀԿ-ի, հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զարգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 095 750 864:

Դասընթացն իրականացվում է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպության համագործակցությամբ։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 322
0
0
0
s2sdefault

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԱՅՐԻ ԵՎ ՕՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ։ Դատական մշտադիտարկման երկօրյա դասընթաց Արարատի մարզում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատաքննության խնդիրներով հետաքրքրված այլ անձանց, ովքեր հետաքրքրված են դատական մշտադիտարկմամբ՝ տեսական և գործնական իրականացման մակարդակներում։ 

Դասընթացի նպատակն է դատական մշտադիտարկման (մոնիթորինգ) վերաբերյալ գիտելիքի տրամադրումը, իրավական դաշտում առկա կարգավորումների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկումը, ինչպես նաև նրանց հմտությունների և կարողությունների զարգացումը՝ այդպիսով նպաստելով մարզային մշտադիտարկողների թիմի ձևավորմանը և նրանց հետագա ակտիվ գործունեությանը ոլորտում։

Համագործակցության շրջանակներում կընտրվեն այն դիմորդները, ովքեր երկօրյա դասընթացի տեսական և գործնական` տեղի դատարաններում դատական նիստի մշտադիտարկման ներգրավման, փուլերին ամբողջական մասնակցության ցանկություն կհայտնեն:  Այս փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել  մեր և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում հնարավոր մասնակցության համար անհրաժեշտ փորձ։

Դասընթացի տեսական մասում մասնակիցները կծանոթանան 
«Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ» խորագիրը կրող ուղեցույցին։ Ի թիվս այլ թեմաների, կներկայացվեն նաև դատական մշտադիտարկման (մասնավորապես, քրեական գործերով նիստերի) առանձնահատկությունները, նպատակը, սկզբունքները, դատական մշտադիտարկման ժամանակ մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման դեպքեր, դրանց պատճառները և օրինական կարգավորման հնարավորությունները։

Փորձառու մասնագետները կպատասխանեն մասնակիցների  հարցերին, նրանց կտրվի մշտադիտարկողի իրավունքների վերաբերյալ սպառիչ տեղեկություն ինչպես դասընթացի ընթացքում, այնպես էլ դասընթացից հետո։

Դասընթացի գործնական փուլում կկազմակերպվի մասնակիցների փորձնական այց տեղի մարզային դատարան՝ կազմակերպիչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների աջակցությամբ  դատական նիստ դիտորդելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների սննդի ծախսերը հոգում է հրավիրող կազմակերպությունը։ Կպահպանվեն համաճարակային անվտանգության բոլոր կանոնները։

ՀՀ Արարատի մարզում  դասընթացը նախատեսված էր իրականացնել ապրիլի 5-6-ին, սակայնորոշ հանգամանքների բերումով կատարվել է օրերի փոփոխություն. այն կիրականացվի Արտաշատ քաղաքում ապրիլի 8-9-ին, որին մասնակցելու համար  կարող եք  դիմել մինչև ապրիլի 6-ը ներառյալ։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, մարզ, լրացուցիչ նաև ՀԿ-ի անունը, եթե անդամակցում կամ ներկայացնում եք որևէ ՀԿ-ի) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ .։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զարգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 095 750 864:

Դասընթացն իրականացվում է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպության համագործակցությամբ։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 208
0
0
0
s2sdefault

Դատական մշտադիտարկման երկօրյա դասընթաց Արարատի մարզում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատաքննության խնդիրներով հետաքրքրված այլ անձանց, ովքեր հետաքրքրված են դատական մշտադիտարկմամբ՝ տեսական և գործնական իրականացման մակարդակներում։ 

Դասընթացի նպատակն է դատական մշտադիտարկման (մոնիթորինգ) վերաբերյալ գիտելիքի տրամադրումը, իրավական դաշտում առկա կարգավորումների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկումը, ինչպես նաև նրանց հմտությունների և կարողությունների զարգացումը՝ այդպիսով նպաստելով մարզային մշտադիտարկողների թիմի ձևավորմանը և նրանց հետագա ակտիվ գործունեությանը ոլորտում։

Համագործակցության շրջանակներում կընտրվեն այն դիմորդները, ովքեր երկօրյա դասընթացի տեսական և գործնական` տեղի դատարաններում դատական նիստի մշտադիտարկման ներգրավման, փուլերին ամբողջական մասնակցության ցանկություն կհայտնեն:  Այս փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել  մեր և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում հնարավոր մասնակցության համար անհրաժեշտ փորձ։

Դասընթացի տեսական մասում մասնակիցները կծանոթանան
«Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ» խորագիրը կրող ուղեցույցին։ Ի թիվս այլ թեմաների, կներկայացվեն նաև դատական մշտադիտարկման (մասնավորապես, քրեական գործերով նիստերի) առանձնահատկությունները, նպատակը, սկզբունքները, դատական մշտադիտարկման ժամանակ մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման դեպքեր, դրանց պատճառները և օրինական կարգավորման հնարավորությունները։

Փորձառու մասնագետները կպատասխանեն մասնակիցների  հարցերին, նրանց կտրվի մշտադիտարկողի իրավունքների վերաբերյալ սպառիչ տեղեկություն ինչպես դասընթացի ընթացքում, այնպես էլ դասընթացից հետո։

Դասընթացի գործնական փուլում կկազմակերպվի մասնակիցների փորձնական այց տեղի մարզային դատարան՝ կազմակերպիչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների աջակցությամբ  դատական նիստ դիտորդելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների սննդի ծախսերը հոգում է հրավիրող կազմակերպությունը։ Կպահպանվեն համաճարակային անվտանգության բոլոր կանոնները։

ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում դասընթացը նախատեսվում է իրականացնել ապրիլի 5-6-ին, որին մասնակցելու համար  կարող եք  դիմել մինչև ապրիլի 2-ը ներառյալ։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, մարզ, լրացուցիչ նաև ՀԿ-ի անունը, եթե անդամակցում կամ ներկայացնում եք որևէ ՀԿ-ի) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ .։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զարգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 095 750 864:

Դասընթացն իրականացվում է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությանհամագործակցությամբ։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 380
0
0
0
s2sdefault

Դատական մշտադիտարկման երկօրյա դասընթաց Արմավիրի մարզում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոչ ՀԿ անդամ իրավապաշտպանների, ակտիվիստների, ուսանողների, արդար դատաքննության խնդիրներով հետաքրքրված այլ անձանց, ովքեր հետաքրքրված են դատական մշտադիտարկմամբ՝ տեսական և գործնական իրականացման մակարդակներում։ 

Դասընթացի նպատակն է դատական մշտադիտարկման (մոնիթորինգ) վերաբերյալ գիտելիքի տրամադրումը, իրավական դաշտում առկա կարգավորումների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկումը, ինչպես նաև նրանց հմտությունների և կարողությունների զարգացումը՝ այդպիսով նպաստելով մարզային մշտադիտարկողների թիմի ձևավորմանը և նրանց հետագա ակտիվ գործունեությանը ոլորտում։

Համագործակցության շրջանակներում կընտրվեն այն դիմորդները, ովքեր երկօրյա դասընթացի տեսական և գործնական` տեղի դատարաններում դատական նիստի մշտադիտարկման ներգրավման, փուլերին ամբողջական մասնակցության ցանկություն կհայտնեն:  Այս փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել  մեր և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում հնարավոր մասնակցության համար անհրաժեշտ փորձ։

Դասընթացի տեսական մասում մասնակիցները կծանոթանան «Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ» խորագիրը կրող ուղեցույցին։ Ի թիվս այլ թեմաների, կներկայացվեն նաև դատական մշտադիտարկման (մասնավորապես, քրեական գործերով նիստերի) առանձնահատկությունները, նպատակը, սկզբունքները, դատական մշտադիտարկման ժամանակ մասնագիտական գործունեության ապօրինի խոչընդոտման դեպքեր, դրանց պատճառները և օրինական կարգավորման հնարավորությունները։

Փորձառու մասնագետները կպատասխանեն մասնակիցների  հարցերին, նրանց կտրվի մշտադիտարկողի իրավունքների վերաբերյալ սպառիչ տեղեկություն ինչպես դասընթացի ընթացքում, այնպես էլ դասընթացից հետո։

Դասընթացի գործնական փուլում կկազմակերպվի մասնակիցների փորձնական այց տեղի մարզային դատարան՝ կազմակերպիչ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների աջակցությամբ  դատական նիստ դիտորդելու նպատակով։

Տեղեկացնում ենք, որ մասնակիցների սննդի ծախսերը հոգում է հրավիրող կազմակերպությունը։ Կպահպանվեն համաճարակային անվտանգության բոլոր կանոնները։

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում դասընթացը նախատեսվում է իրականացնել մարտի 21-22-ին, որին մասնակցելու համարկարող եք դիմել մինչև մարտի 19-ը ներառյալ։

Հետաքրքրված դիմորդներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, մարզ, լրացուցիչ նաև ՀԿ-ի անունը, եթե անդամակցում կամ ներկայացնում եք որևէ ՀԿ-ի) հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել կամ զարգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 095 750 864:

Դասընթացն իրականացվում է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությանհամագործակցությամբ։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 487
0
0
0
s2sdefault

Դատական մշտադիտարկման երկօրյա դասընթաց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում

Սթ մարտի 9-10-ին «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն անցկացրեց ՀՀ-ի բոլոր մարզերում նախատեսված դատական մշտադիտարկման երկօրյա դասընթացների շարքի երկրորդ հանդիպումը։ Այն տեղի ունեցավ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ծրագրով նախատեսված 20 տեղի համար ստացվել էր 51 դիմում-հայտ։ Հաշվի առնելով մշտադիտարկման գործի կարևորությունը և երիտասարդների շրջանում ակտիվ հետաքրքրվածությունը, որոշում կայացվեց ընդունել բոլոր հայտերը։ Մասնակիցների թվում էին տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, համալսարանականներ, քոլեջի ուսանողներ, արդար դատաքննության խնդիրներով հետաքրքրված այլ անձինք։

Դասընթացի առաջին օրը դասընթացավարներ Նինա Կարապետյանցը, Արա Ղարագյոզյանը և Արման Վեզիրյանը մասնակիցներին ծանոթացրին «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակում Հելսինկյան ասոցացիայի կողմից հրատարակված «Դատական մշտադիտարկում և լուսաբանում։ Արդար դատաքննության արտաքին երաշխիքներ» խորագիրը կրող ուղեցույցի հիմնական թեմաներին՝ հընթացս կիսվելով նաև փորձով և պատասխանելով մասնակիցների  հարցերին։

Հաջորդ օրը՝ դասընթացի գործնական փուլում մասնակիցներն այցելեցին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Խմբի անդամներից մեծ մասի համար այն առաջին այցելությունն էր։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ դատարանի աշխատակազմի ղեկավար Սուսաննա Համբարձումյանն ընդունեց խմբին, ծանոթացրեց շենքի ընդհանուր կառուցվածքին։ Մասնակիցներին թույլ տրվեց տեսնել նաև արգելափակված գոտում գտնվող՝ ամբաստանյալների պահման համար առանձնացված խցերը, դատարանի արխիվը, թանգարանը։ Տիկին Համբարձումյանը դասընթացավարների հետ միասին մասնակցեց դատական մեծ դահլիճներից մեկում մոտ մեկ ժամ տևած թեմատիկ զրույցին, որից հետո մասնակիցները տեղափոխվեցին մեկ այլ դատական դահլիճ, որտեղ ներկա լինելով ընթացող քրեական գործով դատական նիստին՝ կատարեցին իրենց առաջին մշտադիտարկման փորձը։ Ի դեպ, նրանց աչքից չէին վրիպել կարևոր մանրամասներ, որոնք քննարկվեցին հանդիպման վերջում՝ աշխատանքների ամփոփման ժամանակ։ Մասնակիցներից շատերն իրենց խոր հետաքրքրությունն արտահայտեցին գործի հանդեպ։ Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները։

Դասընթացների շարքն ընթացքի մեջ է։ Այն իրականացվում է «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությանհամագործակցությամբ։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 503
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association