Կոչ Հրայր Թովմասյանին

Հելսինկյան ասոցիացիան վերջին ամիսների ընթացքում մի քանի նամակ է ուղարկել նորանշանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Եթե նախկին նախարարն իրեն ուղղված նամակներին պատասխանում էր օրենքով հստակ սահմանված ժամկետներում, ապա Հրայր Թովմասյանը (ով իրեն ավելի դեմոկրատ է համարում) կամ պատասխանելու պարտականությունը պատվիրակում է իր ստորադասության տակ գտնվող որևէ հիմնարկության աշխատակցին, կամ, ինչպես մեր վերջին նամակի դեպքում, տարբեր պատճառաբանություններով ընդհանրապես հրաժարվում է պատասխանել:

Մեր վերջին նամակը, որը նախարարին է ուղարկվել հուլիս ամսին, այդպես էլ չի արժանացել պատասխանի, և մեր բազմաթիվ հեռախոսախոսակցությունների ընթացքում արդարադատության նախարարության աշխատակցուհին նամակն անպատասխան թողնելու մի շարք պատճառաբանություններ է գտնում. մի դեպքում աշխատակիցները տեղում չեն, մեկ այլ դեպքում` նամակը հասցեագրված է արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանին, ով գտնվում է արձակուրդում կամ արձակուրդից վերադարձել է, բայց ներկայումս տեղում չի (այս պատասխանը ստանում ենք արդեն վերջին մի քանի զանգերի ընթացքում): 

Վերջերս “Արմենիա” հեռուստաալիքով դիտում էի “Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ” հեռուստախաղը, որին մասնակցում էր նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ուշադիր հետևելով խաղին` ես հասկացա, թե ինչու են մեր նամակները մնում անպատասխան: Պատճառն այն է, որ ինչպես մեզ հետ շփման մեջ, այնպես էլ խաղում, Թովմասյանը նախընտրում է լռել: 
Կո՛չ եմ անում այն անձնավորությանը, ով հանդիսանում է Հայաստանում արդարադատության իրականացման երաշխավորողը, խաղ խաղալուց բացի, որին իր ներդրումը մեծ չէ, երբեմն նաև զբաղվել իր բուն պարտականություններով:    

 

Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից 

Արսեն Բաբայան

  • Created on .
  • Hits: 2837
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association