Բանտերում դիտորդություն իրականացնող խումբը համակարգի մաս է դարձել, վստահ է իրավապաշտպանը


Mikayel-Danielyan---ChairmanԻրավապաշտպան Միքայել Դանիելյանը համոզված է, որ ՔԿՀ-ներում դիտորադություն իրականացնող հասարական խմբի գործողությունները իրավիճակին համահունչ չեն:
Քրեակատարողական հիմնարկներում դիտորդություն իրականացնող հասարակական խումբը ոչ թե միայն ահազանգներ ստանալով պետք է մեկնի բանտեր ստուգումներ անելու համար, այլ դիտարկումները պետք է անցկացնի պարբերաբար: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել իրավապաշտպան Միքայել Դանիելյանը՝ անդրադառնալով դիտորդական խմբի վարած քաղաքականությանը:


Հիշեցնենք, որ դիտորդական խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը Epress.am-ի հետ զրույցում ավել վաղ հայտնել էր, որ իրենք ՔԿՀ-ներ այցելում են ահազանգ ստանալուն պես և միջին հաշվարկներով Հայաստանի բոլոր բանտեր միջինը այցելում են ամիսը մինչև 15 անգամ:
Դանեիլյանի խոսքով՝ մամուլի հրապարակումների, ահազանգերի վրա հույս դնել չի կարելի, առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՔՀԿ-ներում հեռախոս չկա:
«Քրեակատարողակներն այցելելը դիտորդների ամեն օրվա գործը պետք է լինի, աշխատանքային օրվա սկզբին պետք է մտնեն, վերջին՝ դուրս գան, հնարավորության դեպքում՝ մեկին թողնեն հերթապահ: Հենց դիտորդները պետք է ահազանգեր տան, ոչ թե սպասեն ահազանգերի»,-ասել է Դանիլեյանը:
Ըստ իրավապաշտպանի՝ եթե խմբի աշխատանքը վերը նշված կերպ չի կազմակերպվում և փոփոխությունների չի հանգեցնում, ապա դա ունենում է միայն մի գործառույթ. ցույց տալ, որ մեր երկրի իշխանությունները այնքան ժողովրդավար են, որ դիտորդներին թույլ են տալիս ՔԿՀ-ներ մտնել: Հելսինկյան ասոցիացիայի նախագահը նշել է, որ, նման քաղաքականություն վարելով, նրանք վերածվում են «համակարգային իրավապաշպանների», ինչպես երևույթը դիպուկ բնութագրելով՝ ասել է ռուսաստանցի հայտնի իրավապաշտպան Ալեքսանդր Պոդրաբինեկը: Նրանք ստեղծված են համակարգի կողմից, համակարգը նրանց օգտագործում է իր նպատակների համար, բայց հարկ եղած դեպքում համակարգն ազատվում է նման իրավապաշտպաններից և լրագրողներից:
Դանիելյանի խոսքով՝ այն, որ ՔԿՀ-ներում հերթով են քնում, որ սնունդը վատն է և այլն, գիտեն բոլորը՝ առանց ՔԿՀ մտնելու, և դա դիտորդների շնորհիվ չէ որ հայտնի է դարձել: Բանախոսն ասել է, որ դիրտորդները պետք է մտածեն ինչպես ստիպել իշխանություններին բարեփոխումներ անել, իսկ դա չանելու դեպքում՝ դիմեն այլ քայլերի, օրինակ, հրապարակային հայտնեն այն միջազգային կազմակերպություններին, որոնք ՀՀ իշխանություններից պահանջել են նման դիտորդական խումբ ստեղծել, որ հրաժարվում են մտնել ՔԿՀ-ներ:
Անդրադառնալով օրեր առաջ ըստ պաշտոնական վարկածի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ինքնասպան եղած ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանի դեպքին՝ Դանիելյանն ասել է, որ պետք է հասկանալ՝ ինչու դատապարտյալը չի ցանկացել մնալ նոր խցում, ինչի համար է ուղարկվել պատժախուց: Նրա խոսքով՝ պետք է պարզել՝ արդյոք վիրավորել, խոշտանգել են դատապարտյալին, եթե այդպես լիներ՝ ինչ-որ մեկը պատժվելու էր, թե՝ ոչ: Սպասելով քննության ավարտին՝ դիտորդների խումբը միայն ապացուցում է սեփական պատկանելիությունը համակարգին:
Հիշեցնենք, որ այս ինքնասպանության գործով սկսվել է քննություն և դատապարտյալին վերաբերող բոլոր որոշումները, այդ թվում՝ պատժախցի փոփոխման մասին որոշումը գտվում է քննչական մարմինների տրամադրության տակ:

 

Տեղեկությունը ՝ Epress.am-ի

  • Created on .
  • Hits: 2533
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association