Հայկական սփյուռքը և կոռումպացված կառույցները` մարդու իրավունքների խոչընդոտ

MikaՀայկական սփյուռքի ներկայացուցիչները զբաղվում են միայն Ցեղասպանության, հայ դատի լուծման հարցերով, իսկ Հայաստանում մարդու իրավունքների հարգման և պաշտպանման մեջ հետարքրված չեն: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

 

 

 

Իրավապաշտպանի խոսքով՝ անհիմն է ԱՄՆ-ին մեղադրել այն բանի մեջ, որ, լինելով ժողովրդավարության օրրան, թույլ է տալիս հայկական կազմակերպությունների կողմից մարդկանց խոսքի ազատության սահմանափակումը: Դանիելյանը նշել է, որ ԱՄՆ-ն հայկական կազմակերպությունների գոյությունը հանդուրժում է հենց ժողովրդավարության սկզբունքներ կրելու շնորհիվ, իսկ ԱՄՆ կառավարությանը հայկական լոբբին է խանգարում Հայաստանի իշխանություններին ավելի սուր քննադատել և խորհուրդներ տալ:

Ըստ Միքայել Դանիլեյանի ՝ Հայաստանում մարդու իրավունքների հիմնահարցերի լուծման համար ՀՀ կառավարության անգործության երկրորդ պատճառը միջազգային կազմակերպությունների կոռումպացված լինելն է:

Իրավապաշտպանը պատմել է, որ ինքն անձամբ Պրահայում ականատես է եղել, թե ինչպես ԵԽԽՎ-ում ՀՀ մոնիտորինգի հարցով զեկուցող Ջոն Պրեսկոտը քվերակությունը խարդախություններով է անկացրել և իբր փակել Մարտի 1-ի էջը:

Դանիելյանի խոսքով՝ չի կարելի նաև հավատալ ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի և ԵԽ-ի անկեղծությանը Հայաստանում, ինչպես նաև որոշ միջազգային կազմարկերպությունների, օրինակ, Freedom House-ի, որոնք զեկույցներ են հրապարակում Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին:

Տեղեկատվությունը` Epress.am-ի:

  • Created on .
  • Hits: 2018
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association