Փակել են մայրաքաղաք տանող ճանապարհները

Մարզերից դեպի Երեւան տանող բոլոր ճանապարհները վերահսկվում են, միջքաղաքային տրանսպորտը, ինչպես նաեւ մասնավոր տաքսի ծառայությունները չեն աշխատում։ Այս մասին "Ա1+" լրատվական կայքին տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր ուժ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ /ՀԱԿ/ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։Ըստ նրա՝ վաղ առավոտվանից արդեն փակ են եղել Տավուշ մարզից, Արմավիրից, էջմիածնից Երեւան տանող ճանապարհները։ Նրա փոխանցմամբ՝ Գավառի մայրուղու վրա ձեւավորվել է ՃՈ պահակակետ, որտեղ կանգնեցնում են հասարակական տրանսպորտով եւ տաքսիներով մայրաքաղաք եկող քաղաքացիներին եւ նրանց ետ դարձնում։ Արման Մուսինյանը "Ա1+"-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ այս ամենը հետապնդում է մեկ նպատակ՝ թույլ չտալ ազգաբնակչությանը մասնակցել սեպտեմբերի 9-ին Երեւանի Ազատության հրապարակում ժամը 19-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին։ Մարզերի բնակիչների՝ հանրահավաքին մասնակցելու մտադրությունը իշխանությունները փորձում են կանխել դեռ երեկվանից։ "Ոստիկանության աշխատակիցները երեկ այցելել են մեր մարզային կառույցների ղեկավարներին եւ ակտիվիստներին ու հորդորել չմասնակցել այսօր կայանալիք ՀԱԿ հանրահավաքին։ Շատերին հրավիրել են ոստիկանություն եւ "բացատրական աշխատանք" տարել",-նշել է Արման Մուսինյանը։  

Ոստիկանությունը շարունակում է ճնշել ժողովրդին

ՀԱԿ գրասենյակից փոխանցում են, որ ոստիկանապետերը անձամբ են վերահսկում բնակիչների հոսքը դեպի մայրաքաղաք կասեցնելու օպերացիան:Արդեն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակում առավոտից ոստիկանները չեն թողնում շարժվել դեպի Երեւան եկող գազելները: Ընդ որում` գազելները լիքն են ուղեւորներով, որոնք ոչ թե գալիս են մասնակցելու հարհավաքին,  այլ ամեն մեկն իր անձնական գործերով:

տեղեկատվությունը http://www.a1plus.am
  • Created on .
  • Hits: 3508
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association