Պիկետ ի պաշտպանություն Ալես Բելյացկու

Երեկ` 2011թ. նոյեմբերի 24-ին  “Վեսնա” իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկուն դատապարտեցին 4,5 տարվա ազատազրկման: Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել էին ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը, միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները և առաջատար երկրների կառավարությունները իրենց մտահոգությունն են հայտնել Ալես Բելյացկու նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ, այդ քայլը գնահատել են իբրև իշխանությունների վրեժը Բելյացկու իրավապաշտպան գործունեության համար և քաղաքացիական հասարակությանը վախեցնելու փորձ, և պահանջել են անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին: Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը  Բելյացկուն ճանաչել է խղճի գերի: Բելյացկու գործի մասին տեղեկատվությունը հասանելի է ՝ http://spring96.org/ru/tags/1183:

2011թ. նոյեմբերի 25-ին, Բելառուսի մարդու իրավունքների իրավիճակի միջազգային վերահսկողության կոմիտեն (Հայաստանում կոմիտեի ներկայացուցիչն է Հելսինկյան ասոցիացիան) կազմակերպում է ակցիա ի պաշտպանություն Ալես Բելյացկու՝ պիկետ Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց մեր գործընկերոջը ազատ արձակելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով: Ակցիաները ի պաշտպանություն Ալես Բելյացկու միաժամանակ կկազմակերպվեն մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում և Ղրղզստանում:

Երևանում պիկետի անցկացման հասցեն է ք. Երևան,Արաբկիր համայնք, Նիկոլ Դումանի փողոց, 12ա շենք՝ Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց: Պիկետի անկացման ժամը՝ 14:30:
Պիկետի կարգախոսներն են՝ “Ազատություն Ալես Բելյացկուն”, “Մեր և ձեր ազատությունների համար” “Ազատություն քաղբանտարկյալներին”:

կոնտակտային տվյալներ՝+374 93 417113, Միքայել Դանիելյան, Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ


  • Created on .
  • Hits: 3039
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association