ՀՔԾ-ում բռնության են ենթարկվել Կոնգրեսի ակտիվիստները

Քիչ առաջ ՀՔԾ-ում բռնության են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Վահագն Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը: Երիտասարդները ՀՔԾ են գնացել այս տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի հարևանությամբ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարոցված քրեական գործի շրջանակներում:

Երիտասարդները հրավիրվել էին քննչական գործողությունների: Սակայն քննչական գործողությունների փոխարեն ՀՔԾ քննիչ Գևորգ Գևորգյանը հայհոյել և բռնություն է գործադրել երիտասարդների նկատմամբ: Ընդ որում՝ այդ ամենը տեղի է ունեցել փաստաբան Ստեփան Ոսկանյանի ներկայությամբ: Այս պահին երիտասարդները և փաստաբանը դեռ ՀՔԾ-ում են:Միջադեպի հետ կապված մանրամասները կհաղորդենք ավելի ուշ:

Տեղեկատվությունը http://ilur.am

 

  • Created on .
  • Hits: 3225
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association