ՀԱԿ անդամը ոստիկանությունում

Լուսանկարը ըստ www.epress.am-ի

2011թ. ապրիլի 28-ին, ժամը 8:30-ի սահմաններում ՀՀՇ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, ընդդիմադիր ուժ հանդիսացող Հայ ազգային կոնգրեսի անդամ Վիկտոր Գասպարյանի տուն են այցելել ոստիկանության աշխատակիցները և հրավիրել զրույցի ոստիկանության բաժանմունք: Երբ Վ. Գասպարյանը պահանջել է ներկայացնել ծանուցագիր, ոստիկանները պատասխանել են, թե ծանուցագրի խնդիր չկա,կարեղ են տրամադրել այն, պարզապես զրույցը տևելու է հինգ րոպե, և տարել են ոստիկանություն: Մինչ այժմ (14:00) Գասպարյանը գտնվում է ոստիկանության բաժանմունքում:
Այսօր, ժ. 18:00-ին Երևանի Ազատության հրապարակում նախատեսված է ընդդիմադիր ուժ հանդիսացող Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Ոստիկանության աշխատակիցների կողմից ՀԱԿ անդամներին ոստիկանության բաժանմունք զրույցի հրավիրելը դարձել է սովորական երևույթ հանրահավաքների օրերին:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՀՇ վարչության անդամ Հարություն Հովհաննիսյանը:

  • Created on .
  • Hits: 2807
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association