Պահանջել են պոկել փակցված թռուցիկները

Համաձայն http://www.epress.am/ լրատվական կայքի՝ ընդդիմադիր ուժ Հայ ազգային կոնգրեսի՝ հունիսի 30-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ 2011թ. հունիսի 22-ին՝ երեկոյան,  ՀԱԿ հինգ ակտիվիստների գործողություններին հետևել է Հատուկ քննչական ծառայության քննիչը և մոտ 20 ոստիկաններ, երբ նրանք երեկոյան իրազեկման թռուցիկներ էին փակցնում Երևանի փողոցներում: Epress.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արեգ Գևորգյանը` ներկայացնելով իրենց հետ տեղի ունեցածը. “Մենք հինգ հոգով դուրս եկանք` քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված հանարահավաքի մասին իրազեկման թռուցիկներ փակցնելու նպատակով: Մի քանի մետր չէինք հեռացել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, երբ Տերյան-Կորյուն խաչմերուկին կանգնեց “Մերսեդես” S 600 մակնիշի, 777 LS 03 համարանիշներով մեքենա, և մի քաղաքացիական հագուստով անձ մոտեցավ մեզ: Նա գոռգոռալով, սպառնալով պահանջում էր պոկել փակցված թռուցիկները: Մենք, բնականաբար, հրաժարվեցինք, քանի որ ոչ ոք առանց ներկայանալու և առանց իրավական հիմք ունեցող փաստարկների իրավունք չունի ասել` ինչ անենք: Քաղաքացին երկար ժամանակ չէր ներկայանում, սակայն հետո ասաց, որ ինքը Հատուկ քննչական ծառայության քննիչ է, և անմիջապես կապվեց ոմն Մեհրաբյանի հետ ու զեկուցեց: Քիչ հետո մեզ մոտեցան մոտ 4-5 ոստիկանական մեքենաներ: Նրանք ևս պահանջում էին պոկել թռուցիկները: Մենք ասացինք` թող հղում անեն որևէ օրենքի, որը մեզ արգելում է թռուցիկ փակցնել, կամ էլ բերման ենթարկեն: Սակայն ոչ մի արձագանք, միայն ասում էին` “Ձեզ ասում ենք` պոկեք դրանք””,- պատմել է Գևորգյանը: Նա ասել է, որ իրենք, այնուամենայնիվ, շարունակել են փակցնել իրազեկման թերթիկները, և այդ ողջ ընթացքում նրանց հսկել են ոստիկանական մեքենաները: “Առավոտյան պարզ դարձավ, թե ինչի էին մեզ “ուղեկցում”. փակցված թռուցիկների մեծ մասն արդեն առավոտը պոկել էին”,- նշել է epress-ի զրուցակիցը:

Երիտասարդները նկարահանել են իրենց խոսակցությունը ոստիկանների և ՀՔԾ քննիչի հետ:

Տեսանյութը www.epress.am-ի

  • Created on .
  • Hits: 2865
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association