Պիկետ ի պաշտպանություն բելառուս իրավապաշտպան Ալես Բելյացկու

AlesBelyackiakcia12011թ.սեպտեմբերի 5-ին, ժամը 14:00-15:00, Երևանում Բելառուսի Հանրապետության դեսպանատան դիմաց տեղի ունեցավ Պիկետ ի պաշտպանություն “Վյասնա” իրավապաշտպան կենտրոնի հիմնադիր և ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալես Բելյացկու: Պիկետի մասնակիցները դիմել են ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Պարոն Ստեփան Նիկոլայի Սուխարենկոյին, ի դեմս Նրա՝ Բելառուսի Հանրապետության իշխանություններին՝ կապված Ալես Բելյացկու ձերբակալման և քրեական հետապնդման հետ: ''Ի պաշտպանության Ալես Բելյացկու'' ակցիաները այսօր կազմակերպվել են տարբեր երկրներում, ներառյալ Ուկրաինայում, Լիտվայում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Շվեդիայում և այլն: Ակցիաների մասնակիցների պահանջն է՝ անհապաղ ազատ արձակել Ալես Բելյացկուն և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

  

 

Դիմումը ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Պարոն Ստեփան Նիկոլայի Սուխարենկոյին ներկայացված է ստորև՝

Մենք՝2011թ.սեպտեմբերի 5-ին Երևանում Բելառուսի Հանրապետության դեսպանատան դիմաց կազմակերպված “ի պաշտպանություն Ալես Բելյացկու” պիկետի մասնակիցներս՝ քաղաքացիական հասարակության ակտիվիստները և հասարակական կազմակերպության  ներկայացուցիչները, որոնք Բելառուսում մարդու իրավունքների իրավիճակի միջազգային վերահսկողության կոմիտեի անդամ են, դիմում ենք Ձեզ և ի դեմս Ձեզ Բելառուսի Հանրապետության իշխանություններին՝ կապված Ալես Բելյացկու ձերբակալման և քրեական հետապնդման հետ:  
Մեր գործընկերոջ ձերբակալման պահից արդեն անցել է 1 ամիս: Մենք ճանաչում ենք Ալես Բելյացկուն, այդ թվում մեզանից շատերը՝ անձամբ, որպես հայտնի իրավապաշտպանի, “Վյասնա” իրավապաշտպան կենտրոնի հիմնադրի և ղեկավարի և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահի: Ալես Բելյացկին ամուր և հաստատուն համոզմունքների տեր անձնավորություն է, որոնք հիմնված են իրավունքի և հումանիզիմի արժեքների վրա, հայրենասեր է, ով շատ բան է արել ոչ միայն Բելառուսի ժողովրդի, այլ նաև շատ ու շատ մարդկանց համար այլ երկրներում: 
Ալես Բելյացկուն առաջադրված մեղադրանքները, ըստ մեզ, անհիմն են, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը՝ ոչ օբյեկտիվ և պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Մեզ հայտնի է, որ միջազգային կազմակերպություններից Ա. Բելյացկու ստացած նվիրատվությունները ունեցել են նպատակային նշանակություն, չեն հանդիսացել նրա անձնական եկամուտը, չեն օգտագործվել անձնական հարստացման համար, այլ ամբողջությամբ ուղղվել են մարդու իրավունքների ոլորտում օրինական գործունեությանը, ինչը փաստաթղթորեն ապացուցվում  է պաշտպանական կողմի նյութերով:  Ծայրահեղ դեպքում ներկայացված մեղադրանքները կարող են գնահատվել որպես ադմինիստրատիվ իրավախախտում Բելառուսի ներպետական օրենսդրության մակարդակով՝ անօրինական կերպով անհատույց օգնություն ստանալու հետ կապված: Սակայն հենց նախագահի՝ 2003թ.  № 24 համապատասխան հրամանի գոյությունը մեր կողմից գնահատվում է որպես հասարակական կազմակերպությունների գործունեության անհիմն սահմանափակում: 
Իրավապաշտանին սպառնում է 7 տարվա ազատազրկում: Մակի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը, միջազգային կազմակերպությունները, մի շարք երկրների կառավարությունները, քաղաքական գործիչները, միջազգային գործիչները և հասարակական կազմակերպությունները իրենց ծայրահեղ մտահոգությունն են արտահայտել Ալես Բելյացկու նկատմամբ իրականացվող հետապնդման վերաբերյալ և պահանջել են նրան ազատ արձակել: Ինչպես և շատ շատերը, Բելյացկու նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և ոչ իրավաչափ ձերբակալությունը մենք գնահատում ենք որպես պատիժ նրա բազմամյա իրավապաշտպան գործունեության համար, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը վախեցնելու փորձ: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է խղճի գերի: 
Բելառուսի Հանրապետությունը Միացյալ ազգերի կազմակերպության անդամ է, ինչպես նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ:  Բելառուսի Հանրապետության իշխանությունները ստանձնել են պարտականություններ մարդու իրավունքների ոլորտում հետևելու միջազգային ստանդարտներին, մասնավորապես, կապված միավորումների ազատության իրավունքի հետ: Մինչդեռ ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ վերջին տարիների ընթացքում Բելառուսի Հանրապետության իշխանությունները պարբերաբար խախտել են իրենց ստանձնած պարտականությունները այս բնագավառում և դրանով խոչընդոտել հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների գործունեությանը Բելառուսի տարածքում: Այսպես, 2003թ., խախտելով միջազգային նորմերը կազմալուծվել է “Վյասնա” իրավապաշտպան կենտրոնը, իսկ Մակի մարդու իրավունքների Կոմիտեի՝ “Վյասնա”-ն՝ որպես իրավաբանական անձ, վերականգնելու մասին որոշումը չի իրագործվել: 2006թ. Բելառուսում սահմանվել է քրեական պատասխանատվություն ոչ գրանցված հասարակական միություններում մասնակցության համար (h. 193-1): 2008թ. սկսած Բելառուսի Հանրապետությունում չի գրանցվել իրավապաշտպան ուղղվածություն ունեցող որևիցե կազմակերպություն, մինչդեռ “Վյասնա”-ն միայն 2009թ. ընթացքում երկու անգամ դիմել է գրանցում ստանալու համար:
Մեզ հայտնի է, որ Բելյացկու գործով քննիչը, համաձայն ներպետական օրենսդրության, խափանման միջոցի ընտրության հարցում ունի մի քանի տարբերակներ: Մեզ նաև հայտնի է, որ Ալես Բելյացկու համար երաշխավորել են ավելի քան 900 մարդ: Հավանական է, որ Բելառուսի նոր պատմության ընթացքում ոչ մեկի համար պատրաստ չեն եղել երաշխավորել այս թվով մարդիկ, ինչը խոսում է Բելառուսի հասարակության և միջազգային հանրության մոտ Ալես Բելյացկու գործունեության ունեցած հեղինակության մասին: Տեսակետը, որ Ա. Բելյացկին կարող էր խուսափել նախաքննությունից, նունպես թվում է չհիմնավորված, քանի որ սկսած այն պահից, ինչ սկսվել են հարկային պահանջների հետ կապված հետաքննությունները, Բելյացկին բազմաթիվ անգամներ լքել է երկիրը և կրկին վերադարձել: Եթե նա ցանկանար խուսափել նախաքննությունից, ապա կարող էր հեշտությամբ դա անել, սակայն սկզբունքորեն այդպես չի վարվել՝ պայքարելով իր ճշմարտացիության և գործողությունների օրինականության համար:   
Մենք համարում ենք Ալես Բելյացկու ձերբակալությունը՝ իբրև ճնշում իրավապաշտպանի վրա և մարդու իրավունքների բնագավառում միջազգային ստանդարտների կոպիտ խախտում: Մենք կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին որքան հնարավոր է շուտ ազատ արձակել հայտնի իրավապաշտպանին և նրա վրայից հանել քրեական հանցանք կատարելու վերաբերյալ մեղադրանքները: Բացի այդ, մենք պահանջում ենք համապատասխանեցնել Բելառուսի Հանրապետության օրենսդրությունը միջզգային նորմերին, մասնավորապես, չեղյալ համարել հ. 193-1-ը, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն ոչ գրանցված հասարակական կազմակերպությունում մասնակցության համար, չեղյալ հայտարարել նախագահի՝ 2003թ. № 24 հրամանը, որը ստեղծում է անհիմն սահմանափակումներ և նպաստում է խտրականությանը հասարակական միավորումների նկատմամբ, կատարել Մակի մարդու իրավունքների Կոմիտեի հանձնարարականները:  
''Ի պաշտպանության Ալես Բելյացկու'' ակցիաները այսօր կազմակերպվում են տարվեր երկրներում, ներառյալ Ուկրաինայում, Լիտվայում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Շվեդիայում և այլն: Մենք միացյալ ենք մեր պահանջներում՝ անհապաղ ազատ արձակել Ալես Բելյացկուն և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:

AlesBelyackuakcia2

     

 

 

 

 

 

 

 

 

alesBelyackuakcia3     

 

 

 

 

 

 

 

 

 

AlesBelyackuakcia4

  • Created on .
  • Hits: 2934
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association