Ծեծի և բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին

IMG_9893

2011թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին ՀՀ Կառավարության շենքի դիմաց սկսվել է զոհված զինվորների հարազատների բողոքի ակցիան, որը կազմակերպել էր “Բանակն իրականում” նախաձեռնող խումբը: 

 


 

 

 

 

IMG_9880Ակցիայի ժամանակ ոստիկանները քաշքշել են մասնակիցներին, որի հետևանքով Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել ակցիայի մասնակից Վարդգես Գասպարին: Ակցիային մասնակից Աստղիկ Աղեկյանը ծեծի է ենթարկվել ոստիկանության կողմից, իսկ անձամբ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հրել է խմբի անդամ Լալա Ասլիկյանին: Այնուհետև, բողոքի ակցիան երթով շարժվել է ՀՀ Նախագահի նստավայր, որտեղ նորից տեղի են ունեցել բախումներ՝ հրահրված ոստիկանների կողմից:

 

 

 

 

IMG_9967Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բերման ենթարկված Վարդգես Գասպարիին Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժնից տեղափոխել են Կենտրոնի ոստիկանության քննչական բաժանմունք: Գասպարիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր. 258 հոդվածի 1-ին /խուլիգանություն/ և 316 հոդ. 1-ին /Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ մասերով: 

 

 

 

 

 

  • Created on .
  • Hits: 3308
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association