Կոնգրեսի ակտիվիստներին տարել են մեկուսարան՝ ծեծելու (Արման Մուսինյան)

Օգոստոսի 9-ին՝ երեկոյան, ծեծի ենթարկված ու ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները դեռևս գտնվում են բաժնում։ Tert.am-ի հետ զրույցում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսանակ Արման Մուսինյանն ասաց, որ վերջին տվյալներով երիտասարդներին իրարից առանձնացրել և "տարել են КПЗ՝ ձերբակալման ժամանակավոր մեկուսարան՝ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու համար"։
Օգոստոսի 9-ին, ոստիկանների և ՀԱԿ ակտիվիստների միջև միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին. վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Ի պատասխան` ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են երիտասարդների վրա, ծեծի ենթարկել, այնուհետև` տեղափոխել Կենտրոնի ոստիկանության բաժին:
Ըստ "Հայկական ժամանակ" օրաթերթի՝ ոստիկանություն ժամանած շտապօգնության բժիշկները բոլոր բերման ենթարկվածների մոտ էլ ուղեղի ցնցում են արձանագրել։

Տեղեկատվությունը www.tert.am-ի

  • Created on .
  • Hits: 2002
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association