ՀԱԿ ակտիվիստները բերման են ենթարկվել Հյուսիսային Պողոտայից (թարմացված)

2011թ. օգոստոսի 9-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան ք. Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկվել ընդդիմադիր ուժ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դամիթ Քիրամիջյանը,  Արտակ Կիրակոսյանը և Վահագն Գևորգյանը: 

Ժամը 22.00-ի սահմաններում, ՀԱԿ ակտիվիստ երիտասարդները մոտեցել են Երևան ք. ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են նրանցից հիմնավորել իրենց գործողությունները:

Ի պատասխան` ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են նրանց վրա, ծեծել վերջիններիս, այնուհետև` բերման ենթարկել Երևան ք. Կենտրոնի ոստիկանության բաժին: Տիգրան Առաքելյանը,Վահագն Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը ծեծի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ: Արտակ Կիրակոսյանի նկատմամբ բռնության է կիրառվել Ոստիկանության բաժանմունքում: 

Ժամը 23:15- դրությամբ երիտասարդները դեռևս գտնվում էին ոստիկանության բաժանմունքում. նրանց չի թույլատրվել տեսակցել իրենց փաստաբաններ Վահե Գևորգյանի և Ստեփան Ոսկանյանի հետ:


  • Created on .
  • Hits: 2566
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association