Համարբերգը հրապարակեց զեկույցը

Թոմաս Համարբերգ2011թ. մայիսի 9-ին, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Զեկույցում նշվում է, որ «Մինչ օրս բացահայտված չեն 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատուները: Ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների արձակած հրամանների համար կրած պատասխանատվությունը լրջորեն չի քննարկվել: Հայաստանի իշխանությունները պետք է վճռականություն հանդես բերեն այդ իրադարձությունների բացահայտման գործում եւ պատասխանատվության կանչեն բոլոր մեղավորներին: Տասը զոհերի ընտանիքները պետք է իրենց հարազատների կորստյան համար համարժեք փոխհատուցում ստանան, նրանք պետք է լիարժեքորեն տեղեկացված լինեն տարվող հետաքննության մանրամասներին: Որոշ կարեւոր քայլեր արվել են 2008-ի մարտյան իրադարձությունների հետեւանքով առաջացած մարդու իրավունքների խախտումների հետեւանքները մեղմելու համար, սակայն լրացուցիչ ջանքեր են հարկավոր իշխանությունների նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու եւ հասարակության հաշտեցման համար»:
Հանձնակատարը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը «Մարտի 1»-ի գործի բացահայտման վերաբերյալ եւ հույս հայտնում, որ դա կվերածվի կոնկրետ քայլերի` մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ: Թոմաս Համարբերգը ողջունում է նաեւ մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիրների մի մասի ազատ արձակումը` միաժամանակ լուրջ մտահոգություններ հայտնելով այն ընդդիմադիր ակտիվիստների առնչությամբ, ովքեր շարունակում են մնալ կալանավորված, եւ Հայաստանի իշխանություններին կոչ է անում նրանց եւս բաց թողնել:

Մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնում նաեւ «խաղաղ հավաքների անցկացման դեմ անօրինական եւ անհամարժեք արգելքների» առնչությամբ` որպես օրինակ նշելով դրանց մասնակիցների ձերբակալությունները, տրանսպորտային միջոցների տեղաշարժի դեմ խոչընդոտների հարուցումը, «որոշ վայրերում» հավաքների անցկացման արգելքը:

Զեկույցն անդրադառնում է նաև խոսքի ազատությանը: Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, մասնավորապես, ընդգծում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` խուսափելու համար զրպարտության եւ վիրավորանքի առնչությամբ լրատվամիջոցների դեմ հարուցված գործերով պահանջվող «չարդարացված բարձր տուգանքներից»: Նա, միաժամանակ, կոչ է անում խրախուսել լրագրության էթիկական չափանիշների պահպանումն ու ինքնակարգավորման մեխանիզմները: «Անհանգստություն հայտնելով անցած երկու տարիներին լրագրողների դեմ հարձակումների եւ գործադրվող ճնշումների առնչությամբ` Հանձնակատարը երկրի ղեկավարներին կոչ է անում խստորեն դատապարտել նմանօրինակ միջադեպերը եւ քայլեր ձեռնարկել դրանք ապագայում կանխելու համար»,-ասված է զեկույցում:
Համարբերգը կոչ է անում իշխանություններին վերանայել խոսքի եւ հավաքների ազատության ոլորտի օրենսդրությունը եւ իրավակիրառ պրակտիկան` այն համապատասխանեցնելով մարդու իրավունքների ընդունված չափանիշներին:

Զեկույցը նաեւ անդրադարձել է զինված ուժերում ոչ պատերազմական իրավիճակում արձանագրված սպանություններին, խոշտանգումներին եւ վատ վերաբերմունքին: «Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը բանակում նմանօրինակ լուրջ չարաշահումները բացառելու ուղղությամբ», - եզրակացրել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը:
Տեղեկատվությունը ըստ http://www.azatutyun.am-ի

2011թ. մայիսի 9-ին, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Զեկույցում նշվում է, որ «Մինչ օրս բացահայտված չեն 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատուները: Ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների արձակած հրամանների համար կրած պատասխանատվությունը լրջորեն չի քննարկվել: Հայաստանի իշխանությունները պետք է վճռականություն հանդես բերեն այդ իրադարձությունների բացահայտման գործում եւ պատասխանատվության կանչեն բոլոր մեղավորներին: Տասը զոհերի ընտանիքները պետք է իրենց հարազատների կորստյան համար համարժեք փոխհատուցում ստանան, նրանք պետք է լիարժեքորեն տեղեկացված լինեն տարվող  հետաքննության      մանրամասներին: Որոշ կարեւոր քայլեր արվել են 2008-ի մարտյան իրադարձությունների հետեւանքով առաջացած մարդու իրավունքների խախտումների հետեւանքները մեղմելու համար, սակայն լրացուցիչ ջանքեր են հարկավոր իշխանությունների նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու եւ հասարակության հաշտեցման համար»:  

Հանձնակատարը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգը  «Մարտի 1»-ի գործի բացահայտման վերաբերյալ եւ հույս հայտնում, որ դա կվերածվի կոնկրետ քայլերի` մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու ուղղությամբ: Թոմաս Համարբերգը ողջունում է նաեւ մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիրների մի մասի ազատ արձակումը` միաժամանակ լուրջ մտահոգություններ հայտնելով այն ընդդիմադիր ակտիվիստների առնչությամբ, ովքեր շարունակում են մնալ կալանավորված, եւ Հայաստանի իշխանություններին կոչ է անում նրանց եւս բաց          թողնել: 

Մարդու իրավունքների հանձնակատարը մտահոգություն է հայտնում նաեւ «խաղաղ հավաքների անցկացման դեմ անօրինական եւ անհամարժեք արգելքների» առնչությամբ` որպես օրինակ նշելով դրանց մասնակիցների ձերբակալությունները, տրանսպորտային միջոցների տեղաշարժի դեմ խոչընդոտների հարուցումը, «որոշ վայրերում»           հավաքների  անցկացման արգելքը:

Զեկույցն անդրադառնում է նաև խոսքի ազատությանը: Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը, մասնավորապես, ընդգծում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` խուսափելու համար զրպարտության եւ վիրավորանքի առնչությամբ լրատվամիջոցների դեմ հարուցված գործերով պահանջվող «չարդարացված բարձր տուգանքներից»: Նա, միաժամանակ, կոչ է անում խրախուսել լրագրության էթիկական չափանիշների պահպանումն ու ինքնակարգավորման մեխանիզմները: «Անհանգստություն հայտնելով անցած երկու տարիներին լրագրողների դեմ հարձակումների եւ գործադրվող ճնշումների առնչությամբ` Հանձնակատարը երկրի ղեկավարներին կոչ է անում խստորեն դատապարտել նմանօրինակ միջադեպերը եւ քայլեր ձեռնարկել դրանք ապագայում կանխելու համար»,-ասված           է          զեկույցում:
Համարբերգը կոչ է անում իշխանություններին վերանայել խոսքի եւ հավաքների ազատության ոլորտի օրենսդրությունը եւ իրավակիրառ պրակտիկան` այն համապատասխանեցնելով մարդու իրավունքների ընդունված չափանիշներին:

Զեկույցը նաեւ անդրադարձել է զինված ուժերում ոչ պատերազմական իրավիճակում արձանագրված սպանություններին, խոշտանգումներին եւ վատ վերաբերմունքին: «Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը բանակում նմանօրինակ լուրջ չարաշահումները բացառելու ուղղությամբ», - եզրակացրել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը:

Տեղեկատվությունը ըստ http://www.azatutyun.am
  • Created on .
  • Hits: 3021
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association