Մարտի 1-ով հարցաքննվել է Ավետիս Ավագյանը

լուսանկարը www.a1plus.am-իՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Ավետիս Ավագյանը հարցաքննվել է “Մարտի 1-ի” քրեական գործի շրջանակներում: Նրան հարցաքննելու անհրաժեշտությունն առաջացել է “Մարտի 1”-ի ողբերգության վերաբերյալ վիդեոհոսթինգում տեղադրվող նյութերի կապակցությամբ:

“Ա1+”-ի ունեցած տեղեկություններով, Հատուկ Քննչական ծառայությունը պարզել է, որ IP-ն, որտեղից տեղադրվում են մարտի 1-ի 10 զոհերի սպանությունների վերաբերյալ տեսանյութեր գրանցված է Ավետիս Ավագյանի անունով: Ա. Ավագյանը հարցաքննվել է եւ տեղեկացրել, որ իր IP-ից օգտվում են շատ մարդիկ եւ ինքը տեղյակ չէ, թե կոնկրետ տեսանյութերն ովքեր են տեղադրում:

“Ա1+”-ը տեղեկացնում  է նաև, որ  դեռ մոտ 500 հոգի պետք է հարցաքննվի մարտի 1 -ի քրեական գործով: 

Տեղեկատվությունը http://www.a1plus.am-ի

  • Created on .
  • Hits: 2849
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association