Պրեսկոտը մտահոգիչ է համարում մարտի 1-ի գործով նախաքննության անարդյունավետությունը

Ջոն Պրեսկոտ2011թ. հունիսի 21-ին, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը ներկայացրեց իրավիճակը Հայաստանում: Վերջինս մտահոգիչ  համարեց մարտի 1-ի գործով նախաքննության անարդյունավետությունը, բայց դրական քայլ համարեց համաներումը: Համաձայն Հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի՝ Պրեսկոտը նիստում ներկայացրել է այն պահանջները, որ Հայաստանի առջեւ դրված են եղել վեհաժողովի կողմից, եւ թե ինչ քայլեր են կատարվել դրանց ուղղությամբ` սկսած ԶԼՄ-ների խնդիրներով, վերջացրած մարտի 1-ի գործով:Դավիթ Հարությունյանը “Ա1+”-ի հետ զրույցում հայտնել է, որ քննարկման է ենթակա մարտի 1-ի քննության արդյունքները, ինչպես նաեւ ոստիկանության բարեփոխումների ընթացքը: Հարությունյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը այդ հարցերի վերաբերյալ: ԶԼՄ-ների մասով որպես ձեռքբերում է համարել վիրավորանքի եւ զրպարտության հոդվածների ապաքրեականացումը: 

2011թ. սեպտեմբերին կներկայացվի Հայաստանի հարցով զեկույցը, իսկ հուլիսին համազեկուցողները կայցելեն Հայաստան:

Տեղեկատվությունը http://www.a1plus.am

  • Created on .
  • Hits: 3083
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association