Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է խուսափել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում իր քաղաքացիների և միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորությունները կատարելուց:

Վերջին ամիսների ընթացքում քաղաքացիների, հասարակական ակտիվիստների, լրագրողների, ձերբակալված ու կալանավորված անձանց հանդեպ ցուցաբերվող աննախադեպ ճնշումներին ավելացել են նաև ճնշումները փաստաբանների նկատմամբ: Բազմաթիվ են դարձել դեպքերը երբ իշխանության անունից հանդես եկող պաշտոնատար անձինք կամ կառույցները փաստաբանին (քրեական գործով պաշտպանին) արգելում և խոչընդոտում են վերջինիս կողմից իր մասնագիտական գործունեությունն իրականացումը:

Հայաստանի իշխանությունների կողմից փաստաբանների նկատմամբ գործադրվող անօրինական սահմանափակումները ոչ միայն ներպետական օրենսդրության, այլ նաև միջազգային իրավունքի կոպիտ խախտում են:

Հայաստանը միացել և իր օրենսդրության բաղկացուցիչ մաս է դարձրել մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ միջազգային փաստաթղթեր, մասնավորապես՝

Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության Հելսինկիի 1975 թվականի եզրափակիչ ակտը, որի 7-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է՝ աջակցել մարդու իրավունքների համընդհանուր և արդյունավետ հարգանքը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների բնագավառում գործել ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համապատասխան, կատարել իր պարտավորությունները, ինչպես դրանք սահմանված են այդ բնագավառի միջազգային հռչակագրերում ու համաձայնագրերում;

Հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի ընդունած Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքները, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է՝ ապահովել կալանված անձի իրավունքը իրավախորհրդատուի օգնությունը օգտագործելու, դիմելու նրան և խորհրդակցելու նրա հետ, ինչպես նաև բոլոր ձեռբակալված, կալանված կամ բանտարկված անձանց տրամադրել պատշաճ հնարավորություններ, ժամանակ ու պայմաններ իրավաբանի այցելության, նրա հետ առնչվելու և խորհրդակցելու համար` առանց ձգձգման, միջամտության կամ գրաքննության և լիակատար գաղտնիության պահպանմամբ:

 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն կոպտորեն խախտում է իր պարտավորությունները, ընդուպ՝ խոչընդոտելով փաստաբանների, հատկապես՝ քրեական գործերով պաշտպանների մասնագիտական գործունեությանը, Հելսինկյան ասոցիացիան դատապարտում է իշխանությունների այդօրինակ գործելաոճը և կոչ է անում Միջազգային կազմակերպություններին, Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝

Միջազգային իրավունքի և Հայաստանի մասնակցությամբ պայմանագրերով սահմանված ընթացակարգերին համապատասխան գործուն ազդեցություն ցուցաբերել և պահանջել ՀՀ իշխանություններից դադարեցնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում, ներառյալ փաստաբանների նկատմամբ կիրառվող անօրինական սահմանափակումները:
  • Created on .
  • Hits: 3492
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

This web-site creation was made possible by the support of Counterpart International’s Civil Society and Local Government Support Program and the generous support of the American people through the United States Agency for International through “Helsinki Associaiton”. Content, views and opinions expressed herein are those of the author(s), and the responsibility of Helsinki Association and do not necessarily reflect the views of Counterpart Armenia, USAID or the United States Government.” 

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association