Դատարաններ

Մարդն արդարացվել է կախաղան բարձրացվելուց 140 տարի անց

Մայլս Ջոյսը 1882թ. կախաղան էր բարձրացվել Մաամթրասնայի սպանության համար, չնայած մյուս երկու դատապարտվածները վստահեցնում էին, որ նա անմեղ է:

https://news.sky.com/story/140-years-too-late-pardon-for-man-hanged-for-five-murders-11317166

Կախաղան բարձրացվելուց մոտ 140 տարի անց մարդն արդարացվել է հանցանքից, որը չի կատարել։

Մայլս Ջոյսը մահապատժի է ենթարկվել 1882թ. դեկտեմբերին երկու այլ անձանց հետ միասին նույն ընտանիքի 5 անձանց սպանության համար, թեև մյուս 2 մեղադրյալների պնդման, որ նա անմեղ է: Նա այժմ հետմահու արդարացվել է Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսի կողմից. Իռլանդիայի պետության հիմնադրումից ի վեր սա առաջին դեպքն էր: Պարոն Հիգինսն այն բնորոշել է որպես «Իռլանդիայի և Բրիտանիայի պատմության ամոթալի դրվագ» և նշել, որ ներումը «կուղղի պատմական արձանագրությունը»: Մաամթրասնա սպանությունները, որոնք անվանվել են Գոլուեյ հեռավոր համայնքի անունով, որտեղ դրանք տեղի են ունեցել, ցնցեցին Իռլանդիան: 1882թ. օգոստոսին ընտանիքը հարձակման էր ենթարկվել իր տանը: Հարձակման արդյունքում ընտանիքի 6 անդամներից 5-ը սպանվել էին, որոնցից ամենափոքրը 14 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 80:

Պարոն Ջոյսը, ում իռլանդական անունը Մաոլրա Սեոյղը էր, ընտանիքի որոշ մարդկանց հետ կապեր է ունեցել, սակայն միշտ կասկածներ են եղել նրա մեղավորության վերաբերյալ և թե ինչպես է նա դատապարտվել: Բացի նրանից, որ մեղավոր անձինք հաստատել են, որ նա ոչ մի մասնակցություն չի ունեցել սպանություններին, Ջոյսի դատավարությունն անց է կացվել անգլերեն, մի լեզու, որն անհասկանալի էր գալերեն խոսողի համար: Կային նաև հարցեր ենթադրյալ ականատեսների վստահելիության վերաբերյալ, ովքեր հետագայում վճարվել են այն ժամանակ Իռլանդիայի լորդ լեյտենանտի պահանջով, սակայն այս ամենը բավարար չէր պարոն Ջոյսին կախաղանից փրկելու համար: 2015թվականին Իռլանդիայի կառավարության կողմից դեպքի վերաբերյալ զեկույցի հանձնարարական է տրվել, որը եզրակացրել է, որ նա սխալ է դատապարտվել:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 832
0
0
0
s2sdefault

«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվողն ազատ արձակվեց

«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարեն  Խաչատրյանն այսօր 800 000 դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։  Դռնփակ նիստում  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել  նրա պաշտպան Արայիկ  Պապիկյանի միջնորդությունը։ Հատուկ Քննչական ծառայությունը դիմել էր դատարան  ապրիլի 8-ից կալանավորված Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը եւս երկու ամսով երկարացնելու համար։ Կարեն Խաչատրյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներից երկուսի հետ հեռախոսային խոսակցություն ունենալու եւ նրանց խորհուրդ տալու մեջ։ Մինչդեռ,  ըստ նրա պաշտպան Արայիկ Պապիկյանի, առաջադրված մեղադրանքը եւ հանգամանքները շինծու են եւ չեն համապատասխանում իրականությանը։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2143
0
0
0
s2sdefault

Դատարանում կքննվի ՔԿՀ-ում մահացած Հրաչյա Գևորգյանի իրավահաջորդի բողոքը

2018թ. փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթ) կքննվի Արմավիր ՔԿՀ-ում մահացած կալանավոր Հրաչյա Գևորգյանի իրավահաջորդի (ներկայացուցիչների) բողոքը:

Հր. Գևորգյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը ՀՔԾ-ում կարճվել էր: Գևորգյանի մայրը պնդում է, որ նրան սպանել են: Իրավահաջորդի ներկայացուցիչները ներկայացրել էին բազմաթիվ փաստեր և ապացույցներ այն մասին, որ Հր. Գևորգյանի մահը վրա է հասել մի շարք պաշտոնատար անձանց և բուժաշխատողների անգործության կամ հանցավոր գործողությունների հետևանքով:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1931
0
0
0
s2sdefault

Դատարանը ցուցաբերում է անմարդկային վերաբերմունք՝ ամբաստանյալի նկատմամբ

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող ՇԴ/2/0030/01/16 գործով ամբաստանյալ Արամ Մկրտչյանը արդեն երեք նիստի դատարան է բերվում  վատառողջ վիճակում՝ դատավոր Աշոտ Մանուկյանի պահանջով:

Նշենք, որ գտնվելով վատառողջ վիճակում՝ Արամ Մկրտչյանը դեռևս ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ, ուղեկցողների միջոցով տեղեկացրել է, որ իվիճակի չի մասնակցել դատական նիստերին, սակայն, դատավոր Աշոտ Մանուկյանը հետաձգել է նիստերն ընդամենը երկու ժամով և պահանջել, որ նրան պարտադիր ՔԿՀ-ից բերեն դատարան: Իդեպ, վերոնշյալ երեք դատական նիստերն էլ հետաձգվել են:

Դատարանում երեք նիստերից երկուսի ժամանակ, Արամ Մկրտչյանի համար շտապօգնություն է կանչվել դատարան և շտապօգնության բժիշկը դատարանում հայտնել է, որ ամբաստանյալի մոտ առկա է «նևրոզ»  հիվանդություն:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1895
0
0
0
s2sdefault

Ինչո՞ւ էր նյարդայնացել դատավոր Վարդան Գրիգորյանը. Տեսանյութ

Երեկ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում հրապարակվեց  քաղաքացի  Կամո Ղուկասյանի գործով դատավճիռը,  որի ժամանակ դատարանը վճռեց վերջինիս մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի  333-րդ  հոդվածի 1-ին մասով (սուտ մատնություն տալը) և նրա նկատմամբ տուգանք սահմանեց:

Նշենք, որ Կամո Ղուկասյանը երեկ հանդես եկավ վերջին խոսքով և խնդրեց իրեն անմեղ ճանաչել: Մինչ այդ, սակայն, երբ  Հելսինկյան ասոցիացիայի լրագրողը փորձեց  դատարանին տեղեկացնել, որ ցանկանում է տեսանկարահանում իրականացնել, դատավորը շատ կոպիտ տոնով ասաց, որ լրագրողն այդ մասին պետք է ասեր նիստի սկզբում: Լրագրողի այն դիտարկմանը, որ ինքը սպասել է, որպեսզի դատավորը դատական նիստը բացելն ավարտի և այդ մասին հարցրել է դատավորին, սակայն, դատավորը մնաց անդրդվելի և նույն կոպիտ ու նյարդային տոնով ասաց, որ լրագրողը խանգարում է և ըստ էության խոչընդոտելով լրագրողի աշխատանքը՝ դիմեց Կամո Ղուկասյանին, որպեսզի վերջինս ասի իր վերջին խոսքը: Նշենք, որ Կամո Ղուկասյանի գործով այլ նիստերի ժամանակ նույն դատավորը, երբ  լրագրողները տեղեկացնում էին տեսանակարահանելու մասին՝ ասում էր, որ սպասեն մինչև նիստն սկսեն, նոր քննարկեն տեսանկարահանման հարցը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2616
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association