Հեղինակ: Nina. Հրապարակման ամսաթիվը: . տեղադրված է Դատարաններ
29.09.2014 թ-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր՝ Կ.Ղազարյանի նախագահությամբ, շարունակվեց Էդգար Կարաքեշիշյանի և Աշոտ Առուշանյանի քրեական գործի քննությունը, որը հետաձգվել էր պաշտպանների կոմից վերաքննիչ բողոքները ներկայացնելուց հետո:
Հեղինակ: Nina. Հրապարակման ամսաթիվը: . տեղադրված է Դատարաններ
29.09.2014 թ-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ամբաստանյալ՝ Էդգար Վարագյանի դատավարությունը, ով մեղադրվում է ավազակային հարձակման, առևանգման, բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ:
Հեղինակ: Nina. Հրապարակման ամսաթիվը: . տեղադրված է Դատարաններ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Կ.Ղազարյանի նախագահությամբ, փաստաբաններ՝ Լ.Սիմոնյանի և Ռ.Սաֆարյանի վերաքննիչ բողոքների հիման վրա 04.08.2014 թ-ին քննության է առել Ա.Առուշանյանի և Է. Կարաքեշիշյանի քրեական գործը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Մ.Մակյանի կողմից սույն թվականի հունիսի 17-ին կայացված դատավճռի դեմ, ով ամբաստանյալներին մեղավոր էր ճանաչել հիմնվելով արժանահավատ վարկածի վրա:
Հեղինակ: Nina. Հրապարակման ամսաթիվը: . տեղադրված է Դատարաններ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր՝ Ն․Բաղդասարյանի նախագահությամբ, սույն թվականի հուլիսի 23-ին կայացրեց դատավճիռ, որով ամբաստանյալներ՝ Գ․Բառնաուսովին և Ա․Զառաֆյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում և դատապարտեց ազատազրկման հինգ տարի ժամկետով։
Հեղինակ: Nina. Հրապարակման ամսաթիվը: . տեղադրված է Դատարաններ
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Գոռ Բարնաուսովի քրեական գործի քննության ընթացքում, վերջինիս մայրը Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ՝ Ա․Վեզիրյանին տրված հարցազրույցում հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության Շենգավիթ բաժնում քրեական գործի նախաքննության ընթացքում որդու շահերը պաշտպանելու համար պաշտպանը հրավիրվել է քննիչի կողմից։
“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի, և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”