Կալանավոր Հրաչյա Գևորգյանը պատրաստվում է ինքնահրկիզվել, եթե իր թունավորման դեպքը չբացահայտվի
Գևորգյանի պնդմամբ՝ դեպքը բացահայտելու ձգձգումը նպատակ ունի թաքցնել իրական պատվիրատուներին և կատարողներին: Հրաչյա Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ, երբ ինքը քայլելու փորձէ կատարել, վայր է ընկել, ստացել է վնասվածքներ և ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում: Վերջինիս խոսքերով` ՔԿՀ-ի վարչակազմի փոփոխությունից հետո, իր նկատմամբ վերաբերմունքը դրականորեն փոխվել է:
Նշենք, որ Հրաչյա Գևորգյանի նոր փաստաբանը Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցն է:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ,երբ Հրաչյա Գևորգյանը առողջական ինչ-ինչ խնդիրների պատճառով գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, Գևորգյանի պնդմամբ իրեն թունավորել են, ինչից հետո վերջինս կորցրել է խոսելու, քայլելու ունակությունը:
- Տեղադրված .
- Դիտումներ: 1430