Դատարաններ

Լրագրող Մհեր Ղալեչյանն արդարացվեց

Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում կայացած դատական նիստում լրագրող Մհեր Ղալեչյանն արդարացվեց: Արդարացվեց նաև նույն գործով Մհեր Ղալեչյանի կնոջ՝ Գայանե Խաչատրյանին մարմնական վնասվածքներ պատճառած Վարդան Հովնիկյանը: 

Հիշեցնենք, որ հարևանների միջև անհաշտությունը ծագել էր հողային վեճի արդյունքում, երբ Հովնիկյանը փորձել է խարդախությամբ սեփականաշնորհել Խաչատրյաններին պատկանող հողատարծքը: Այնուհետև հարևանների միջև վիճաբանություններ են սկսվել: 

Հովնիկյանը մյուս հարևանների հետ նույնպես նմանատիպ խնդիրներ է ունեցել: Վեճերից մեկի ժամանակ Վարդան Հովնիկյանը ոտքով հարվածել է լրագրողների տան դռանը, որտեղ կանգնած է եղել Գայանե Խաչատրյանը, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել: Այս միջադեպի հիման վրա հարուցված քրեական գործը մտել է դատարան: Այսօր դատախազը պահանջեց պատժել Վարդան Հովնիկյանին և նրա նկատմամբ կիրառել 100 հազար դրամ տույժ:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 3453
0
0
0
s2sdefault

Խորենացի փողոցից ձերբակալված երկու երիտասարդներ ազատ արձակվեցին (տեսանյութ)

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանից ազատ արձակվեցին Խորենացի փողոցից ձերբակալված և հինգ ամիս անազատության մեջ գտնվող երկու երիտասարդներ՝ Նարեկ Սարգսյանը և Ալբերտ Ավագյանը: Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 2 տարի 7 ամիս ժամկետով, սակայն, ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով  դատարանը  որոշում կայացրեց պատիժը  պայմանականորեն չկիրառել և սահամանել փորձաշրջան 3 տարի ժամկետով, նույն որոշումը կայացվեց նաև Ալբերտ Ավագյանի նկատմամբ և նրանք դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Նարեկ Սարգսյանի պաշտպանը Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանն է:  

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 3162
0
0
0
s2sdefault

Դատարանն Արբակ Բաբասյանին մի հոդվածով արդարացրեց, իսկ մյուսով՝ դատապարտեց 50 000 դրամի չափով տուգանքի (տեսանյութ)

Arbak ArayikԵրևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  ընթացող քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով  նիստի ժամանակ պաշտպանական ճառով հանդես եկան Բաբասյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը և Արբակ Բաբասյանը:

Արայիկ Պապիկյանն իր ճառում նշեց, որ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքն անհիմն է և Բաբասյանը պետք է արդարացվի: Արբակ Բաբասյանը ևս նշեց, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում և քրեորեն պատժելի որևէ արարք չի արել:

Ճառերից հետո դատավորը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ և մեկուկես ժամ հետո կհրապարակի Արբակ Բաբասյանի գործով վճիռը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1375
0
0
0
s2sdefault

Արթուր Հայրապետյանի և Վահրամ Սահակյանի գործը նշանակվեց դատաքննության

Օգոստոսի 5-ին, երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ  գրող, լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի հայցն ընդդեմ Վահրամ Սահակյանի գործով նախնական դատական նիստը: Այս անգամ ևս Վահրամ  Սահակյանը նիստին  չէր մասնակցում:
Նիստի ժամանակ Արթուր Հայրապետյանի փաստաբան Գայանե Ղուլյանը միջնորդեց գործին կցել հարցազրույցներ և մի քանի  հրապարակումներ:
Դատավորի այն հարցին, թե նշանակի՞ արդեն դատաքննություն, արդյոք հաշտության հիմքեր կան, թե՞ ոչ,  Վահրամ Սահակյանի պաշտպան Հարություն Հարությունյանն ասաց, որ նախորդ դատական նիստի ավարտից հետո ևս որոշակի քննարկում են ծավալել, սակայն մերժում են ստացել:
«Այս պահին ևս մենք մեզ փակ չենք համարում քննարկման, բանակցության համար: Եթե դահլիճում Արթուր Հայրապետյանը, ինչպես նախորդ նիստին միջանցքում վերջնականապես կհայտարարի, որ հաշտությունը սպառված է, մենք այդ դեպքում ժամանակ միանշանակ չենք խնդրի»,- ասաց Սահակյանի պաշտպանը:
Իսկ Արթուր Հայրապետյանի պաշտպան Գայանե Ղուլյանն ասաց, որ չնայած, կողմը անընդհատ պնդում է իր հաշտության կնքման պատրաստակամության, կամ ինչ-որ բանակցային եզրեր գտնելու վերաբերյալ, սակայն, որևէ անգամ նման քայլ չի արվել:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1498
0
0
0
s2sdefault

Կալանավոր Հրաչյա Գևորգյանը պատրաստվում է ինքնահրկիզվել, եթե իր թունավորման դեպքը չբացահայտվի

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը երեկ փաստաբանի միջոցով տեղեկացրել է, որ  նամակ է ուղարկել ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, ՀՀվարչապետին, ՀՀ  գլխավոր դատախազին, ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ  Արդարադատության նախարարին, Նուբարաշեն ՔԿՀ պետին,որ եթե որոշակի ժամանակահատվածում իր թունավորման դեպքը չբացահայտվի, ապա ինքը կինքնահրկիզվի:

Գևորգյանի պնդմամբ՝ դեպքը բացահայտելու ձգձգումը նպատակ ունի թաքցնել իրական պատվիրատուներին և կատարողներին: Հրաչյա Գևորգյանը նաև տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ, երբ ինքը քայլելու փորձէ  կատարել, վայր է ընկել, ստացել է վնասվածքներ և ներկայումս գտնվում է  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում: Վերջինիս խոսքերով` ՔԿՀ-ի վարչակազմի փոփոխությունից հետո, իր նկատմամբ վերաբերմունքը դրականորեն փոխվել է:

Նշենք, որ Հրաչյա Գևորգյանի նոր  փաստաբանը Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան  Նինա Կարապետյանցն է:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ,երբ Հրաչյա Գևորգյանը առողջական ինչ-ինչ խնդիրների պատճառով գտնվել է  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, Գևորգյանի պնդմամբ իրեն թունավորել են, ինչից հետո վերջինս կորցրել է խոսելու, քայլելու ունակությունը:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1177
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association