Խորենացի փողոցից ձերբակալված երկու երիտասարդներ ազատ արձակվեցին (տեսանյութ)

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանից ազատ արձակվեցին Խորենացի փողոցից ձերբակալված և հինգ ամիս անազատության մեջ գտնվող երկու երիտասարդներ՝ Նարեկ Սարգսյանը և Ալբերտ Ավագյանը: Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 2 տարի 7 ամիս ժամկետով, սակայն, ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով դատարանը որոշում կայացրեց պատիժը պայմանականորեն չկիրառել և սահամանել փորձաշրջան 3 տարի ժամկետով, նույն որոշումը կայացվեց նաև Ալբերտ Ավագյանի նկատմամբ և նրանք դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Նարեկ Սարգսյանի պաշտպանը Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանն է:
Նույն գործով անցնող երկու երիտասարդներ Հայկ Հովհաննիսյանի ու Արման Մխիթարյանի նկատմամբ ընտրված խանափման միջոցը կալանավորումը դատարանը թողեց անփոփոխ: Հայկ Հովհաննիսյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվեց ազատազրկում երեք տարի ժամկետով, իսկ Արման Մխիթարյանին որպես պատիժ նշանակվեց ազատազրկում՝ 3 տարի վեց ամիս ժամկետով:
Նշենք, որ չորս երիտասարդների նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ):
Մանրամասները՝ տեսանյութում:

- Դիտումներ: 3451