Փաստաբանը էական հակասություններ է նկատում տուժողի և վկայի ցուցմունքներում

Երեկ Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Արայիկ Զաքարյանի և Արթուր Հովհաննիսյանի գործով դատական նիստը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրենք Հրաչյա Վիրաբյանի և քրեական գործով ինքնությունը չպարզված մեկ այլ անձի հետ նախնական համաձայնության գալով`Ռուսաստանի Դաշնությանքաղաքացի ԱրմենԲաբլոյանի և վերջինիս մերձավոր ազգականների նկատմամբ բնություն գործադրելու սպառնալիքով նրանից առանձնապես խոշոր չափի 20.010.000 ՀՀ դրամ գումարին համարժեք միլիոն Ռուսաստանի Դաշնության ռուբլի իրենց հանձնելու վերաբերյալ, 2016 թվականի փետրվարի 28-ին` ժամը 21:40-իսահմաններում, Արմեն Բաբլոյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով Արմեն Բաբլոյանից պահանջել ենիրենց հանձնել 3 միլիոն ռուսական ռուբլի:

Երեկվա դատական նիստի ժամանակ հրապարակվեցին տուժողի և վկայի նախաքննական ցուցմունքները, ինչպես նաև առերեսման արձանագրությունները, քանի որ վերջիններս տեղեկացրել են, որ մեկնել են ՌԴ և չեն կարող մասնակցել դատական նիստին: Ցուցմունքներն ու առերեսման արձանագրությունները հրապարակելուց հետո մեղադրյալների փաստաբան Արման Թամրազյանն ասաց, որ դրանցում առկա են էական հակասություններ, որոնց առավել մանրամասն կանդրադառնա իր ճառում:

Դատական նիստից հետո այս գործի վերաբերյալ մենք զրուցել ենք փաստաբան Արման Թամրազյանի հետ և նա որոշ մանրամասներ է պատմել՝ նշելով, որ իր պաշտպանյալներին մեղսագրվող արարքը չի համապատասխանում իրականությանը:  
Նշենք նաև, որ Արթուր Հովհաննիսյանն ունի առողջական խնդիրներ և Արմավիր ՔԿՀ-ից Եղեգնաձոր ճանապարհին մշտապես վատ է զգում: Այդ մասին Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց  դատական նիստի ավարտին՝ նշելով, որ ամեն դատական նիստի ժամանակ ինքն այդ մասին բարձրաձայնում է, սակայն ոչ մի արձագանք չի ստանում:

Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 30-ին, ժամը 16.00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1998
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association