Բարնաուսովի գործով դատական նիստը հետաձգվեց. Տեսանյութ

shengavitՇենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Գոռ Բարնաուսովի ու Արմեն Զարաֆյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը հետաձգվեց:





Դատաքննությանը ամբաստանյալները պետք է հանդես գային վերջին խոսքով, սակայն  Գ.Բարնաուսովի պաշտպան Ա.Մնացականյանը միջնորդեց, դատաքննությունը վերսկսել, քանի որ ՀՀ փաստաբանների պալատը կարգապահական վարույթ էր հարուցել սույն գործով ամբաստանյալի նախկին պաշտպան՝ Ա.Հարությունյանի նկատմամբ, որի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվելու է սույն թվականի հուլիսի 18-ին: Միաժամանակ միջնորդեց դատական նիստը հետաձգել մինչև ՀՀ ՓՊ-ի կողմից որոշման կայացումը:
Դատարանը լսելով կողմերին որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը մինչև հուլիսի  21-ը, իսկ դատաքննությունը վերսկսելու միջնորդությանը դատարանը կանդրադառնա փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ապացույցները ներկայացնելուց հետո:
Մանրամասները՝ տեսանյութում:




Տեսանյութը՝ Հելսինկան ասոցիացիայի  ETV-ի համար:



  • Դիտումներ: 1436
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association