ՀՔԾ քննիչները անձեռնմխելի են

Prison-Life11Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Վ.Խալաթյանի նախագահությամբ, քննվում է քրեական գործն ըստ մեղադրանքի Ալեքսանդր Խաչատրյանի ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, /մեղադրող՝ Պ.Գյուլումյանը, պաշտպաններ՝ Գ.Հովհաննիսյան, Ի. Պետրոսյան/:



Ըստ պաշտոնական վարկածի Ալեքսանդր Արտաշի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի առաջատար մասնագետ, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի հետ նախնական համաձայնությամբ, Էջմիածին քաղաքի բնակիչ, ՀՀ քր.օրի 178հ.2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով 900.000ՀՀ դրամի չափով տուգանքի դատապարտված Բաբկեն Բուդաղյանից նրա օգտին ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, «Քրեակատարողական ծառայության մասինե ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2006թ. հոկտեմբերի 26-ի թիվ 1561/Ն որոշմամբ հաստատված, «ՀՀ Արդարարդատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների գործունեության կարգե-ով և «Հայաստանի հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասինե ՀՀ Ազգային ժողովի 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշմամբ սահմանված իրենց լիազորությունների շրջանակում Բ.Բուդաղյանի օգտին գործողություն կատարելու` հայտարարված համաներումը վերջինիս նկատմամբ կիրառելու և սահմանված կարգով պատժի կրումից ազատելու օրինական գործընթացն սկսելու համար, շորթմամբ 2013թ. հոկտեմբերի 4-ին նրանից պահանջել և 2013թ. հոկտեմբերի 14-ին նշված բաժանմունքի` Էջմիածին քաղաքի Կամոի փողոցի 15-րդ հասցեում գտնվող իրենց նստավայրում ստացել են խոշոր չափերի` 400.000ՀՀ դրամ կաշառք:
Ինչպես հայտնում է Ա.Խաչատրյանի պաշտպան՝ Գ.Հովհաննիսյանը, քրեական գործի նյութերի, ինչպես նաեւ մինչ այժմ դատարանում հետազոտված ապացույցների ուսումնասիրությունից պարզվել է, որ քննիչի կողմից կատարվել է սուբյեկտիվ, միակողմանի քննություն, իր պաշտպանյալին առաջադրվել է ակնհայտ ապօրինի մեղադրանք, նա ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված որեւէ արարք չի կատարել: Քրեական գործով մեղադրանքի հիմքում դրվել են ոչ թե ձեռք բերված ապացույցները, այլ զուտ քննիչի ցանկությունները կամ անհիմն, կամայական ենթադրություններ, քննիչի կողմից դրսեւորվել է փաստերն անտեսելու եւ միայն դրանց մի մասը սեփական մեկնաբանությամբ ու վերանայված տարբերակով ներկայացնելու միտում, ինչն անտեսվել է նաեւ մեղադրական եզկարացությունը հաստատող դատախազի կողմից: Առավել նշանակություն է տրվել մի անձի ցուցմունքին, որը նախաքննության ընթացքում բազմաթիվ անգամ դրսևորել է միմյանց տրամաբանորեն հակասող վարքագիծ, որը ակնհայտորեն գտնվում է ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների ապօրինի հովանավորության եւ ուղղորդման դաշտում: Բաբկեն Բուդաղյանը ծեծված, աչքի տակ կապտած քննիչի մոտ տեսաձայնագրառմամբ ցուցմունք է տվել , սակայն տուժողի լրացուցիչ հարցաքննության արձանագրության մեջ նշված տեղեկությունների եւ տեսագրության մեջ նրա կողմից հայտնած տեղեկությունների մեջ կան էական տարբերություներ, ինչպես նաև քննիչի կողմից անտեսվում է բռնության հետքերը դեմքի վրա և որևէ հարց այդ ուղղությամբ չի տրվում:
Մանրամասները դիտեք տեսանյութում:






Տեսանյութը Հելսինկյան ասոցիացիայի` etv-ի համար:



  • Դիտումներ: 2288
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association