Գործեր

Այսօր «Նոյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի է ունեցել  ասուլիս` իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի թեման էր՝ ինչո՞ւ են «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանին մեկ տարուց ավել պահում կալանքի տակ:

Ասուլիսի բանախոսներն էին՝  Անի հովհաննիսյանի պաշտպան, ՀՀ  Փաստաբանների պալատի  փաստաբան   Լիպարիտ Սիմոնյանը, «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության  նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը  և «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության  նախագահ  Մարինա Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ: 2086
0
0
0
s2sdefault

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆ ԼԱՄԲԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2017 թ. մայիսի 23-ին, ժամը 17:00-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Մ. Մելքոնյանի, պետք է կայանար Արմեն Լամբարյանի բողոքի քննությունը՝ տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելիք վերացման մասին: Դատական նիստը չկայացավ, քանի որ չէր ապահովվել Ա. Լամբարյանի ներկայությունը:

Դատավորը հայտնեց, որ նիստից 15 րոպե առաջ ՀՔԾ քննիչ Էդ. Հակոբյանը դատարան գրություն է բերել և հայտնել, որ իրենք չեն կարող ապահովել Լամբարյանի ներկայությունը քանի որ նրա գործը մայիսի 15-ից գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

Հայտարարում եմ՝

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 2016
0
0
0
s2sdefault

Գուլյանի գործով նիստը հետաձգվեց

Դատավոր Գ.Խանդանյան

2011թ. մայիսի 13-ին ժամը 17:10-ին Երևան ք. Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Լևոն Գուլյանի գործով դատական նիստը (դատավոր Գ.Խանդանյան, մեղադրող Հ.Հարությունյան, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ և բողոքաբեր, փաստաբան Հ. Ղուկասյան): Նիստին ներկա էր տուժողի իրավահաջորդ Աշոտ Գուլյանը: Նիստը սկսվելուց 5 րոպե անց դատախազը միջնորդեց նիստը հետաձգել, որպեսզի պատշաճ կերպով և փաստաթղթերով կարողանա առարկել բողոքի դեմ:Պաշտպանը չառարկեց միջնորդությանը: Միջնորդությունը բավարարվեց` նիստը հետաձգվեց և նշանակվեց մայիսի 17-ին, ժամը 9:30-ին:

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 2699
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association