Մարդու իրավունքներ

Մարդու իրավունքների անկախ փորձագետը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղղված նոր զեկույցում կոչ է անում հասկանալ հակաահաբեկչական և անվտանգային չափորոշիչների և միջոցների առաջացրած վնասակար ազդեցությունը քաղաքացիական հասարակության վրա։ Քաղաքացիական հասարակությանը լռեցնելն անարդյունավետ է․ այն վտանգում է ազգային անվտանգությունը։

Նոր խիստ զեկույցում ահաբեկչության դեմ պայքարի պայմաններում մարդու հիմնարար իրավուքների և ազատությունների խրախուսման և պաշտպանության առումով Հատուկ զեկուցողը հաստատակամորեն պնդում է, որ ազգային անվտանգության հրամայականները քաղաքացիական հասարակության ճնշելու համար ապահովում են օրինականություն և հնարավորություն։ 

Հատուկ զեկուցող Նի Օլանը գրում է, որ ահաբեկևության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարի հետ կապված գոյություն ունեցող շրջանակները խեղաթյուրված են վատ ձևակերպված հասկացություններով և հաշվետվողականության մեխանիզմների բացակայությամբ։ Այս ամենը պայմաններ է ստեղծում քաղաքացիական հասարակության օրինական, ոչ-բռնի գործունեության դեմ ուղղված ռեպրեսիվ միջոցների համար։ Երբ պետություններն իրենց դեմ ուղղված վտանգը որակում են որպես ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք, պահանջվում է ընդամենը մեկ արագ քայլ իրավապաշտպաններին որպես ահաբեկիչներ վերաորակելու և հանուն ազգային անվտանգության օրինականացնելու հետագայում կիրառվելքի միջոցները։

Ամբողջական նյութին ծանոթանալու համար անցե՛ք հետևյալ հղումով։

  • Դիտումներ: 305
0
0
0
s2sdefault

Այսօր՝ 2018 թվականի փետրվարի 1-ին, ՀՀ ՓՊ խորհուրդը քննել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ հարուցված կարգապահական գործը: Ա. Պապիկյանը միջնորդել է՝ թույլատրել տեսանկարահանել նիստը, ինչը մերժվել է խորհրդի կողմից այն պատճառաբանությամբ, թե մյուս՝ դիմող կողմը նման համաձայնության մասին չի հայտնել: Դիմողը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, չէր ներկայացել նիստին: Ա. Պապիկյանը ներկայացրել է երկրորդ միջնորդությունը, այն է՝ խորհուրդը դիմի դիմողին՝ նրա համաձայնության համար: Այս միջնորդությունը ևս մերժվել է: Խորհուրդն առաջարկել է Ա. Պապիկյանին նիստի տեսանկարահանման համաձայնությունը ստանալու համար անձամբ դիմել Գաբրիելյանին, ինչը Պապիկյանի կողմից չի ընդունվել՝ այդ առաջարկի անտրամաբանական լինելու հիմքով: Երկու միջնորդությունների մերժումները ստանալուց հետո Պապիկյանը լքել է նիստը, որը և շարունակվել է նրա բացակայությամբ:

Որպես իրավապաշտպան ՀԿ, Հելսինկյան ասոցիացիայի համար, մեղմ ասած, անհասկանալի է իրավապաշտպան գործունեության (իսկ փաստաբանությունն իրապես այդպիսին է) գաղտնի կամ քողարկված իրականացումը:Վատ կամ անընդունելի երևույթները դրսևորվում են առավել պատեհ՝ գաղտնի կամ մթության պայմաններում, իսկ լույսը և թափանցիկությունը, լինելով չարիքն ու հոռի երևույթները կործանող ու չեզոքացնող, անչափ կարևոր են իրավապաշտպանի ու փաստաբանի համար:Ուստիև ՓՊ խորհրդի՝ իր առաքելությունից չբխող, չպատճառաբանված, ոչ հրապարակային գործունեությունն անընդունելի է և առնվազն կասկած է հարուցում:«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն դիմում է Փաստաբանների պալատին՝ պահանջելով դադարեցնել խորհրդավոր գաղտնապահությունը և ապահովել առավելագույն թափանցիկ և հրապարակային աշխատաոճ:

Նինա Կարապետյանց
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ
  • Դիտումներ: 2412
0
0
0
s2sdefault
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությունը:
Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, մեր պարտքն ենք համարում այս իրավիճակում սատարել փաստացի իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբաններին իրենց սկզբունքային պայքարում՝  իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ապօրինի գործողությունների դեմ:

Չափազանց կարևորում ենք հասարակական կազմակերպությունների աջակցությունը քաղաքացիական հասարակության մաս կազմող և իրավական պետության զարգացման համար կարևորագույն  գործառույթներ իրականացնող փաստաբաններին:

Կոչ ենք անում բոլոր նրանց ով իրապես մտահոգ է իրավական պետություն ստեղծելու գաղափարով, սեպտեմբերի 13-ին  միանալ գործադուլ հայտարարած փաստաբաններին:

Հելսինկյան ասոցիացիան միանում է  «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հայտարարությանը:
  • Դիտումներ: 1543
0
0
0
s2sdefault

Armenia: harassment of lawyers working on high-profile cases

We, the undersigned members of the Civic Solidarity Platform (CSP) – a network of human rights NGOs from Europe, the former Soviet Union and North America – are seriously concerned that independent defense lawyers working on high-profile cases in Armenia have been subjected to harassment and obstruction by state agents in the performance of their professional duties. We call on the authorities of the country to put an end to this worrying pattern and ensure that all lawyers can carry out their work without hindrance.

The lawyers who have been subjected to pressure are in particular those who defend individuals charged with various serious crimes related to the July 2016 events, when the [AS1] armed opposition group Sasna Tsrer seized a police station in Armenia’s capital city of Yerevan. The Sasna Tsrer group demanded the resignation of the president and the release of imprisoned opposition leaders and called on residents to take to the streets to support their demands, a call that was heeded by thousands of people. Police forcefully put down these mass protests.[i] The seizure of the police station ended after a two-week standoff. According to official information, over 60 people have been prosecuted and will stand trial in relation to these events.[ii] The lawyers working on the Sasna Tsrer cases who have faced harassment include Arayik Papikyan, Mushegh Shushanyan and Nina Karapetyants from the Helsinki Association of Armenia, a CSP member organization.

շարունակել կարդալ

  • Դիտումներ: 1168
0
0
0
s2sdefault

Ասուլիս Հելսինկյան ասոցիացիայում

Հունիսի 15-ին, ժամը 11.00-ին, Հելսինկյան ասոցիացիայում տեղի կունենա մամուլի ասուլիս:  Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը և ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը կխոսեն ՔԿՀ-ներում բուժծառայության բացակայության մասին:

Հասցե՝ Մոսկովյան 33, բն.8, կոդ՝ 8B

Հեռ.՝ (010) 53 19 72
  • Դիտումներ: 1178
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association