նորություններ

Ամնեսթի Ինթրնեշնլ (Մեծ Բրիտանիա) Ի՞նչ կապ ունի կլիմայական ճգնաժամը մարդու իրավունքների հետ

Հենց այս պահին մեր երկրագունդը հայտնվել է կլիմայի արտակարգ իրավիճակում, որն սպառնում է մեր ապագային։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա: Մարդիկ են այս ճգնաժամի պատճառը, և մենք ունենք այն շտկելու ուժ մենք բոլորս դրա մասն ենք կազմում և պետք է հենց հիմա անցնենք գործի:

Եթե չկա մոլորակ, չկա մարդկություն, չկան մարդու իրավունքներ։

Կլիմայի ճգնաժամը սպառնում է մարդու գոյատևմանը և մարդու բոլոր իրավունքներին՝ կյանքին, առողջությանը, բնակարանի անձեռնամխելիությանը, այլն։  

Ի՞նչ կարող ես անել դու:

Աջակցի՛ր կլիմայի արտակարգ իրավիճակի հարցով հայտարարված համընդհանուր գործադուլին։

Ուրբաթ օրը ՝ սեպտեմբերի 20-ին, Գրետա Թյունբերգը և կլիմայական հարցերով զբաղվող այլ երիտասարդ առաջնորդներ կոչ են անում միաբանվել գործադուլներով ամբողջ աշխարհում՝ հորդորելու կառավարություններին շտապ գործողություններ ձեռնարկել կլիմայի ճգնաժամի դադարեցման համար:

Առավել մանրամասն անգլերենով՝ այստեղ։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 377
0
0
0
s2sdefault

«Օրենքի գերակայության, մարդու իրավունքների և արդար դատավարության երաշխավորումը որպես ժողովրդավարությանը նպաստող միջոցներ». կլոր-սեղան հանդիպում-քննարկում

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանում տեղակայված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, պետական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փաստաբանների և լրագրողների ներկա գտնվել «Օրենքի գերակայության, մարդու իրավունքների և արդար դատավարության երաշխավորումը որպես ժողովրդավարությանը նպաստող միջոցներ»  թեմայով կլորսեղան քննարկմանը, որը տեղի կունենա 2019 թ․ հունիսի 29-ին, ժամը 11-13-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում (ք․Երևան, Սայաթ-Նովա 19)։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 327
0
0
0
s2sdefault

Այսօր խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է

1997 թվականին Տնտեսական ու սոցիալական խորհրդի հանձնարարականով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հունիսի 26-ը հռչակեց որպես Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր:

Օրվա խորհուրդը պայքարն է հանուն խոշտանգումների վերացման ու 1984-ի դեկտեմբերի 10-ին ընդունված՝ Խոշտանգումների ու այլ դաժան, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ հռչակագրի արդյունավետ իրականացումը։

«Խոշտանգումը մարդու կամքը կոտրելու արատավոր փորձ է: Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ կոչ եմ անում բոլոր պետություններին վերջ դնել  ոճրագործների անպատժելիությանը և վերացնել այն մերժողական գործողությունները, որոնց ենթարկվում է մեր ընդհանուր մարդկությունը»։

                                                                                         ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ։  

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 424
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association