Հայտարարություններ

Հրատապ դիմում բոլոր սփյուռքահայերին և ընկերներին

Ինչպես բոլորդ հետևում էիք Հայաստանում ընթացող նորություններին ու զարգացումներին, 2018թ. ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի ընտրությունը որպես վարչապետ ընթացավ հարկադիր միջոցների կիրառմամբ` փշալարերով շրջապատված և ոստիկանության ծանրակշիռ ներկայությամբ, չնայած նրա և իր կոռումպացված ու օլիգաիխիկ վարչակարգի դեմ հազարավոր խաղաղ ցուցարարների աճող ազգային ընդվզմանը:

Այդուհետ խաղաղ ցուցարարների թիվն օրըստօրե աճեց, միանալով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիական հասարակության մի խումբ ակտիվիստների հայտարարած համազգային քաղաքացիական անհնազանդությանը, այժմ միայն Երևանի Հանրապետության հրապարակում նրանց թիվը 60000-ից ավելի է: Սկիզբ առնելով Երևանում, բողոքի ցույցերը, որոնց օրեցօր ավելի մեծ թվով մարդիկ են ներգրավվում, տարածվեցին, հասնելով Հայաստանի բոլոր մարզերն ու ամենամարդաշատ քաղաքները: Ուսանողներն ու երիտասարդներն իրենց հերթին նախաձեռնություն ցուցաբերեցին բողոքի իրենց ձայնը բարձրացնել` փակելով փողոցներն ու շարունակաբար երթի դուրս գալով` պայքարելու հանուն իրենց ազատությունների և հանուն օլիգարխներից, անարդարությունից ու կոռուպցիայից զերծ ավելի լավ Հայաստանի իրենց իրավունքի: Հիմնական մտահոգությունն այն է, որ Սերժ Սարգսյանի` որպես երկրի ղեկավարի երրորդ և հավանաբար ցմահ պաշտոնավարման հետևանքով Հայաստանը կմնա բռնապետության հարատև ճիրաններում:

Այժմ պահն է միանալու ի աջակցություն Հայաստանում կատարվող աննախադեպ փոփոխության: Մարդիկ առավել քան երբևէ, ձեր` Սփյուռքի մեր հայրենակիցների աջակցության կարիքն ունեն, որպեսզի ի զորու լինեն պայքարելու այս վարչակարգի դեմ և առանց բռնության և արյունահեղության վերականգնելու ժողովրդավարական գործընթացները:

Վերջերս, Սերժ Սարգսյանը հանդիպեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին բանակցելու նպատակով` լրատվամիջոցների ներկայությամբ: Սարգսյանն ակնհայտորեն մերժեց հրաժարական տալ, որը ցուցարարների կողմից առաջադրված պայմաններից մեկն է: Ավելին, Սարգսյանը հիշատակեց 2018 թ. մարտի մեկը, որով նա ակնարկում է սպառնալ խաղաղ բնակչությանը, որ իր վարչակարգը պատրաստ է ևս մեկ անգամ բռնություն և բիրտ ուժ կիրառել` ընդվզումը ցրելու և իր իշխանությունը պահելու նպատակով:

Վերջին 10 օրվա ընթացքում բազմահազար մարդիկ են դուրս եկել փողոց խաղաղ ցույցի` բողոքելով կոռումպացված վարչակարգի դեմ: Ավելի քան 850 մարդ ապօրինի բերման է ենթակվել և ձերբակալվել: Ոստիկանությունը անhամաչափ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ, բռնարարքներ գործադրում` ծեծում և բերման ենթարկում անգամ անչափահասների, վախ ու սպառնալիք տարածելով ամենուր: Հայաստանի հանրապետական կուսակցության օլիգարխ անդամները, որոնք աջակցում են Սերժ Սարգսյանին, իրենց հրոսակախմբերն են ուղարկում մարդկանց փողոցներում ծեծելու և վայրագություններ կատարելու` ստեղծելով վախի և քաոսի մթնոլորտ: Ապրիլի 21-ին ու 22-ին ոստիկանությունը սկսեց խաղաղ հավաքների կազմակերպիչների ձերբակալությունները, ձերբակալվել են նաև Նիկոլ Փաշինյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ևս երկու պատգամավոր, որոնք Սահմանադրության համաձայն անձեռնմխելի են: Որքան ավելի լայնատարած ու ինտենսիվ է դառնում քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը, այդքան ավելի շատ է Սարգսյանի վարչակարգը ճնշում ցուցարաներին ոստիկանության աճող կոպիտ ուժով և կազմակերպված հանցախմբերի օգտագործմամբ:

Ձեր աջակցությունն օրհասական է այս հանգրվանին և կարող է օգնել կանխելու բիրտ հարձակումները խաղաղ ցուցարարների դեմ, որոնք քաղաքացիական անհնազանդություն են ցուցաբերում իրենց նպատակներին հասնելու համար: Բոլորս, ովքեր Հայաստանում պայքարում ենք հանուն ժողովրդավար երկրի և հանուն արդարության, հորդորում ենք Սփյուռքի տարբեր երկրների մեր հայրենակիցներին

  • միանալ պայքարին` ձեր երկրներում համերաշխության բողոքներ անցկացնելով Հայաստանի դեսպանությունների դիմաց,
  • նամակներ հղել ՀՀ նախագահին,
  • տեղեկացնել և համախմբել միջազգային հանրությանը,
  • ներգրավել Սփյուռքի հանրաճանաչ գործիչներին,
  • նախաձեռնել այլ խաղաղ ակցիաներ, որ կարող է աջակցել ժողովրդի պայքարին

Կարող ենք բռնությունը միասին կանխել և Հայաստանը ձեր կարիքն ունի հիմա՛:

Հայաստանի ազատ և անկախ քաղաքացիները ձե՛ր կարիքն ունեն ժողովրդավարության իրենց պայքարում:

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (բաց է ստորագրության համար)

  1. 1. Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
    2. Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
    3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ
    4. «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ
    5. Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
    6. «Մենք» երիտասարդական ՀԿ
    7. «Երիտասարդությունը հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
    8. Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն ՀԿ
    9. Իրավունքի ուժ իրավապաշտպան ՀԿ
    10. «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ
    11. Հանրային լրագրության ակումբ
    12. «Լոռե էկո» ակումբ ՀԿ
    13. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
    14. «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
    15. «Վելես» իրավապաշտպան ՀԿ
    16. ԳԱԼԱ հեռուստաստուդիա
    17. «Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիա
    18. Հյուման Ռայթս Հաուս Երևան
    19. Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
    20. Թուֆենկյան հիմնադրամ
    21. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
    22. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
    23. «Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
    24. Վորլդ Վիժն Հայաստան
    25. ««Սոսե» կանանց հիմնահարցեր» ՀԿ
    26. «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն»  ​ՀԿ
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1271
0
0
0
s2sdefault

Հայաստանի քաղաքացիական հասարակության հրատապ դիմումը միջազգային հանրությանը

21 ապրիլի, 2018թ., ժամը 19:00 Երևան

ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրահանձնաժողովին, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություններին

ՀՐԱՏԱՊ ԴԻՄՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մենք` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, կցանկանայինք ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի քաղաքական իրավիճակի վրա, որը հստակ առճակատում է առկա բռնակալական կոռումպացված վարչակարգի և ժողովրդավարության հույսի միջև:

Մինչև 2015թ. Հայաստանի Հանրապետությունն ուներ կիսանախագահական կառավարման համակարգ, որը նախատեսում է երկրի նախագահի ուղղակի ընտրություն` առավելագույնը պաշտոնավարման երկու ժամկետով: Պաշտոնավարման երկու ժամկետի ավարտից հետո իշխանությունը պահելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություն իրականացրեց 2015 թ. դեկտեմբերին լայնածավալ կեղծիքներով իրականացված հանրաքվեի միջոցով:[1]

 

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1726
0
0
0
s2sdefault

Ասուլիս Հելսինկյան ասոցիացիայում

Հունիսի 15-ին, ժամը 11.00-ին, Հելսինկյան ասոցիացիայում տեղի կունենա մամուլի ասուլիս:  Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը և ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը կխոսեն ՔԿՀ-ներում բուժծառայության բացակայության մասին:

Հասցե՝ Մոսկովյան 33, բն.8, կոդ՝ 8B

Հեռ.  (010) 53 19 72
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1113
0
0
0
s2sdefault

Ընտրախախտումների վերաբերյալ Հելսինկյան ասոցիացիայի արագ արձագանքման խմբերի կոնտակտային հեռախոսահամարներ

Հելսինկյան ասոցիացիան սույն թվականի ապրիլի 2-ին՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը,  իրականացնելու է դիտորդական առաքելություն և լուսաբանում մասնավորապես՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Ընտրությունների հետ կապված խախտումների, հարցերի դեպքում կարող եք դիմել կազմակերպության գրասենյակ՝ ք.Երևան, Մոսկովայն 33, բն.8 կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

  • Երևան՝   Հելսինկյան ասոցիացիայի գրասենյակ (010) 53 19 72
  •  Նինա Կարապետյանց (091) 19 30 87
  •  Արման Վեզիրյան (099) 41 79 79
  •  Լիլիթ Թադևոսյան (099) 10 32 03
  • Գեղամ Մելքոնյան (095) 04 02 68
  • Վանաձոր՝  Արմեն Պապյան (055) 02 31 58
  •  Արարատ Մարգարյան  (094) 50 27 29
  • Գյումրի՝ Վահագն Խաչատրյան  (095) 95 09 40
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1362
0
0
0
s2sdefault

Հայտարարություն

13933406 10207387494395018 1754924386 n

Այսօր՝ 2016 թվականի օգոստոսի 30-ին, հրավիրվել է Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության արտահերթ ընդհանուր ժողով: Ժողովը միաձայն որոշեց.

1.    Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարկական կազմակերպության նախագահ ընտրել Նինա Կարապետյանցին:
2.    Խորհրդի անդամներ ընտրել Էդուարդ Դանիելյանին, Արարատ Մարգարյանին, Հռիփսիմե Ասատրյանին:
3.   Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ ընտրել Արման Վեզիրյանին, Արայիկ Պապիկյանին, Լիլիթ Թադևոսյանին:   
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1489
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association