Հայտարարություններ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

2496.jpg

16 հուլիսի 2019 թվական                                                                                                       ք. Երևան

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

2019 թվականի հուլիսի 15-ին Վենետիկի հանձնաժողովի միայն անդամներին հասանելի և ոչ հրապարակային աշխատակարգային փաստաթղթերին պաշտոնապես հասանելիություն չունեցող կազմակերպության կողմից հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը:

Ներկայացված արձանագրության հայերեն թարգմանված շեշտադրումների համաձայն՝ (...) 1. ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ 3. Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։ 6. Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։

Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակային կարգով հասանելի տեղեկատվության համաձայն՝ 119-րդ լիագումար նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 21-22-ը:

Կից ներկայացվող փաստաթղթերին, այդ թվում, նստաշրջանի զեկույցին, համառոտագրին, օրակարգին հասանելիությունը սահմանված է միայն լիազորված անձանց համար:

Ըստ Վենետիկի հանձնաժողովի Կանոնակարգի՝ Հանձնաժողովի փաստաթղթերի պատրաստման և շրջանառման համար պատասխանատու է Քարտուղարությունը: Փաստաթղթերը, որպես կանոն, նախապես ուղարկվում են Վենետիկի հանձնաժողովի անդամներին, դիտորդներին, փոխարինող անդամներին:

Նույն Կանոնակարգի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովի ներկայացրած այլ փաստաթղթերը դասակարգված են որպես «սահմանփակ» կամ «գաղտնի» և դրանով պայմանավորված սահմանված է ժամկետ, թե երբ փաստաթղթերը կարելի է հրապարակային, հանրային դարձնել կամ տարածել: «Սահմանափակ» հասանելիության փաստաթղթերը կարելի է հանրայնացնել մեկ տարի անց, իսկ «գաղտնի» փաստաթղթերը՝ 10 տարի անց:

Վենետիկի հանձնաժողովում, ըստ պաշտոնական՝ 15 հուլիսի 2019 թվականին առկա տեղեկատվության, որպես հիմնական անդամ Հայաստանի Հանրապետությունից ներկայացված է Գագիկ Հարությունյանը՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակով: Որպես փոխարինող անդամ՝ ներկայացված է GIZ Հայաստանի թիմի ղեկավար Վարդան Պողոսյանը: Երկու ներկայացուցիչներն էլ ներկայացվել են նախորդ իշխանությունների կողմից և հանդիսացել են 2015 թվականի Սահմանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ, գործող Սահմանադրության, ըստ էության, դրույթների հեղինակներ:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը Հայաստան այցելել է 2019 թվականի մայիսի 30-31-ը և հանդիպումներ է ունեցել ՀՀ Արդարադատության Նախարարության, ՀՀ Բարձրագույն Դատական Խորհրդի, ՀՀ Սահմանդրական դատարանի, ՀՀ Կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հետ:

Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության հարցը:

Առկա հրապարակային տեղեկատվության համաձայն՝ «վեթթինգի» գաղափարը քննարկվել է միայն ՀՀ Արդարադատության Նախարարության հետ, որի համաձայն (...) ««Կառավարությունը վեթինգը դիտարկում է որպես գնահատման գործընթաց, որի ընթացքում պետք է ապահովվի պատշաճ հավասարակշռությունը գործընթացով անցնող հանրային պաշտոն զբաղեցնող անձի և այս գործընթացից ակնկալիք ունեցող հասարակության միջև»:

Փաստացի, հրապարակված պաշտոնական տեղեկատվությամբ՝ «վեթթինգի» շուրջ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մեջ նշված պայմանավորվածություններ չեն եղել:

Վահե Գրիգորյանը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր է ընտվել 2019 թվականի հունիսի 18-ին, այսինքն՝ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակություն այցից մոտ 2 շաբաթ անց և Վենետիկի Հանձնաժողովի նիստից 3 օր առաջ:

Վահե Գրիգորյանը որպես ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր երդվել է 2019 թվականի հունիսի 20-ին, և ներկայացված «դատավոր»-«անդամ» բառերով տարբերակումը շրջանառվել է դրանից անմիջապես հետո, այսինքն՝ Վենետիկի Հանձնաժողովի նիստից մեկ օր առաջ:

Ըստ Վենետիկի Հանձնաժողովի Կանոնակարգի 8.5 հոդվածի՝ Հանձնաժողովի նիստի օրակարգը հաստատվում է նախապես պատրաստված նախագծի հիման վրա, որը կազմվում է անդամների առաջարկներից, և այն հաստատվում է նիստի սկզբում:

Փաստացի, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության այցի շրջանակներում Սահմանադրական դատարանին առնչվող հարցերը չէին կարող քննարկվել, և ըստ էության, օրակարգում և արձանագրությունում կարող էին տեղ գտնել միայն Վենետիկի Հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

Հաշվի առնելով

ՀՀ Իշխանություններից պահանջում ենք

  1. Հանրայացնել Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության 2019 թվականի մայիսի 30-31-ն այցի շրջանակներում պետական համապատասխան ինստիտուտների հետ հանդիպումների ժամանակ քննարկված ամբողջական տեղեկատվությունը:
  2. Դիմել Վենետիկի Հանձնաժողով և տեղեկություն խնդրել այն մասին, թե Վենետիկի Հանձնաժողովի 119-րդ լիագումար նիստի շրջանակներում ով է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում «վեթթինգի» իրականացման «ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար» լինելու համաձայնությունը, և հանրայնացնել այն:
  3. Դիմել Վենետիկի Հանձնաժողով տեղեկություն պահանջելով, թե ով է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի ընտրությունից հետո Վենետիկի Հանձնաժողովի 119-րդ լիագումար նիստի օրակարգով ՍԴ «անդամ»-«դատավոր» տարբերակումներին անդրադառնալու հարցը և հանրայանցրել այն:
  4. Վենետիկի Հանձնաժողովի հետ հարաբերությունները վերասահմանել այնպես, որ հստակորեն ներկայացվի ժողովրդի կամքը հետհեղափոխական բարեփոխումներում:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ» ՀԿ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Կարեն Թումանյան, փաստաբան

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 15
0
0
0
s2sdefault
155.png

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։ Չմեկնաբանելով ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի եւ այդ դատարանի անդամների հայտարարություններում արտացոլված հայտնի հակասությունները` արձանագրում ենք հետեւյալը:

Տարիներ ի վեր Հայաստանի Հանրապետության դատական համակարգը, այդ թվում` Սահմանադրական դատարանը,  չեն վայելել հանրության վստահությունը, չեն բավարարել քաղաքական եւ կուսակցական ազդեցությունից զերծ` անկախ,  անաչառ եւ հեղինակավոր դատական իշխանության չափանիշները, գործադիր իշխանության եւ իշխող քաղաքական ուժի ձեռքում ծառայել են որպես պետության զավթման կարեւոր գործիք։ ՍԴ-ի այդ դերակատարությունը դրսեւորվել է հատկապես համապետական ընտրությունների, ինչպես նաեւ հանրաքվեների հետ կապված վեճերով, երբ բարձր դատարանն անկարող է եղել պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքները եւ ազատությունները:  

2015թ. դեկտեմբերի հանրաքվեով Սահմանադրության փոփոխությունները, լեգիտիմության հետ կապված բոլոր ավանդական խնդիրներով հանդերձ, հասարակության կողմից արդարացիորեն ընկալվեցին որպես իշխող վերնախավի կողմից ձեւավորված արատավոր համակարգի հավերժացման փորձ։ Այսօրվա ճգնաժամային իրավիճակի հիմնական պատճառներից մեկը դարձավ այն, որ Հանրապետական մեծամասնությունը, խախտելով Սահմանադրական դատարանի՝ 2015թ. Սահմանադրությամբ նախատեսված ինքնավարության եւ քաղաքական ազդեցություններից զերծ լինելու սկզբունքն ու կարգավորումները, 2018թ. մարտի 2-ին ՍԴ անդամ, իսկ մարտի 23-ին` ՍԴ նախագահ դարձրեց իրենց կուսակից Հրայր Թովմասյանին՝ դրանով իսկ այլափոխելով Սահմանադրության յոթերորդ գլխի՝ Սահմանադրական դատարանի կազմավորմանը վերաբերող դրույթների բովանդակությունը։

2018 թվականի քաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանը մտավ կարեւոր շրջան, որի նպատակն ավտորիտար համակարգից դեպի ժողովրդավարական համակարգ անցումն էր։ Այս անցումային շրջանի առաջին երկու փուլերում ժողովրդի ճնշմամբ ու քվեով ձեւավորվեցին իշխանության նախ` գործադիր, ապա` օրենսդիր ճյուղերը։ Բնականաբար, հաջորդ փուլում ենթադրվում է դատական համակարգի լեգիտիմացում, երրորդ իշխանության մաքրում կոռուպցիայից եւ նախկին ռեժիմի քաղաքական եւ տնտեսական շահերը սպասարկողի կարգավիճակի վերացում։

Այս ճգնաժամը չի կարող հանգուցալուծվել որեւէ այլ ընթացակարգով, քան Սահմանադրության ապահովման համար պատասխանատվություն կրող համապատասխան մարմինների կոնսենսուալ համաձայնության միջոցով:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը  սույնով կոչ է անում. 

  • ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը եւ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին եւ անդամներին՝ սահմանադրական ճգնաժամի օր առաջ հանգուցալուծման նպատակով անհապաղ ձեռնամուխ լինել խորհրդակցական գործընթացի եւ ձեռնարկել վճռական ու առարկայական քայլեր։
  • Սահմանադրական դատարանի անդամներին՝խնդրին մոտենալ ոչ թե նեղ անձնային կամ խմբային շահերից ելնելով, այլ Սահմանադրական դատարանի լեգիտիմության եւ հեղինակության վերականգնման եւ օրինակարգության պահպանման անհրաժեշտության գիտակցմամբ` կարեւորելով հանրության շրջանում առկա տրամադրությունները, դրանով իսկ հնարավորություն ապահովելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համար։
  • Կոչ ենք անում նրանց նաեւ մինչեւ նշված խորհրդակցական գործընթացի ավարտը Սահմանադրական դատարանի անունից որոշումների ընդունումը բացառել՝ դրանց օրինականությունը վիճարկելի չդարձնելու եւ ճգնաժամը չխորացնելու նպատակով։
  • Միջազգային բոլոր կառույցներին՝ հաշվի առնել տվյալ խնդրի` Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության տեսանկյունից բացառիկությունը եւ կառուցողական ճանապարհով լուծման հրամայականը:  
  • ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, փորձագիտական հանրությանը՝ ճգնաժամը հաղթահարելուց անմիջապես հետո լայն քննարկումներ նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների գործընթացին սկիզբ դնելու ուղղությամբ, ինչն անհրաժեշտ է հետագայում նման ճգնաժամային իրավիճակները բացառելու, պետական հանրակարգերի ժողովրդավարացման ու ամրապնդման համար։

                                                                                                                                                                                                                                                                                                 05․07․2019

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 19
0
0
0
s2sdefault
150.png

31 մայիս 2019

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դատապարտում է հիմնադրամի դեմ նորերսբարձրացրած կեղծ մեղադրանքները մի փոքրաքանակխմբի կողմից, որի նպատակն է անկայունացնել Հայաստանը և պառակտումսերմանել: Հնչեցրած ստախոսությունը, որը մեղադրում է հիմնադրամին ամեն հնարավոր հանցանքի մեջ՝ երկրի կառավարությանը ղեկավարելուց մինչև քաղաքացիական բախումների հրահրում, բացահայտ հերյուրանքէ: Անձինք, որոնք կանգնած են այս հերյուրանքների հետևում ակնհայտ կերպով ցանկանում են խանգարել մեր երկրին, մեր կառավարությանը և մեր քաղաքացիներին այն կարևոր գործում, որ դրված է մեր առջև:

Հայտարարության տեքստն ամբողջությամբ՝ այստեղ:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 85
0
0
0
s2sdefault
144.png

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է ապրիլի 5-ին Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցած ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր պարբերական դիտարկման վերաբերյալ քննարկան ժամանակ տեղի ունեցած միջադեպը։ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի դրսևորած խտրական վերաբերմունքը և վարքագիծը համարում ենք անթույլատրելի։ Անթույլատրելի ենք համարում նաև բռնության կոչեր հնչեցնող որոշ պատգամավորների վարքագիծը։

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու մահվան և բռնության սպառնալիքներ հնչեցրած անձանց, այդ թվում նաև ԱԺ պատգամավորներին՝ վերջիններիս գործողություններին տալով համապատասխան գնահատական։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 339
0
0
0
s2sdefault

Խորհրդարանական ուժերը չմասնակցեցին քննարկմանը

131.png

 «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը փետրվարի 19-ին  եւ  20-ին հրավիրել էր «Հայաստանը փոփոխությունների ճանապարհին․հանդուրժողականություն ընդդեմ խտարականության» թեմայով կլոր-սեղան հանդիպում-քննարկում։

Կարևորելով թեմայի արդիականությունը ներկայիս քաղաքական դաշտում՝ հանդիպմանը հրավիրված էին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը։ Ցավոք սրտի, հրավերին արձագանքեցին և մասնակցեցին միայն արտախորհրդարական ուժերի՝ «Ազգային առաջընթաց», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», «Ազատ դեմոկրատներ», «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցությունների անդամներ։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 316
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association