նորություններ

154.png

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է Հայաստանում տեղակայված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, պետական, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փաստաբանների և լրագրողների ներկա գտնվել «Օրենքի գերակայության, մարդու իրավունքների և արդար դատավարության երաշխավորումը որպես ժողովրդավարությանը նպաստող միջոցներ»  թեմայով կլորսեղան քննարկմանը, որը տեղի կունենա 2019 թ․ հունիսի 29-ին, ժամը 11-13-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Գառնի» սրահում (ք․Երևան, Սայաթ-Նովա 19)։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 46
0
0
0
s2sdefault

Այսօր խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է

153.jpg

1997 թվականին Տնտեսական ու սոցիալական խորհրդի հանձնարարականով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հունիսի 26-ը հռչակեց որպես Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր:

Օրվա խորհուրդը պայքարն է հանուն խոշտանգումների վերացման ու 1984-ի դեկտեմբերի 10-ին ընդունված՝ Խոշտանգումների ու այլ դաժան, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ հռչակագրի արդյունավետ իրականացումը։

«Խոշտանգումը մարդու կամքը կոտրելու արատավոր փորձ է: Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ կոչ եմ անում բոլոր պետություններին վերջ դնել  ոճրագործների անպատժելիությանը և վերացնել այն մերժողական գործողությունները, որոնց ենթարկվում է մեր ընդհանուր մարդկությունը»։

                                                                                         ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ։  

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 47
0
0
0
s2sdefault
149.jpg

Հյուսիսային Կարոլինայի Բարձրագույն  դատարանի նախկին դատավորը փողոցում միացել է մարդկանց խմբին նահանգի Օրենսդիր մարմնի շենքի մոտից և խոսել այն փոփոխությունների դեմ, որոնք առաջարկվել են օրենսդիրների կողմից ամբողջ նահանգում դատավորների նշանակման վերաբերյալ։ Օրենսդիրները հատուկ նստաշրջան են նախաձեռնել օրակարգով, որը չէր սահմանում որևէ հստակություն  օրենսդրական բարեփոխման առաջարկների վերաբերյալ։

Ցուցարարները անակնկալ կերպով ձերբակալվել են և դուրս բերվել Օրենսդիր մարմնի շենքի նիստերի դահլիճից։ Արդար դատարանների օրվա ակցիայի շրջանակներում մարդիկ պահանջել են իրականացնել օրենսդիրների կողմից առաջարկված բարեփոխումները՝ դատավորների ընտրության նոր մեթոդներ, նշանակման գործընթացների չեղարկում, ընտրական նոր համակարգ։

Դեմոկրատ Թիմոնս-Գուդսոնը, ով 11 տարի աշխատել է Հյուսիսային Կարոլինայի շրջանային դատարանի դատավոր, մինչ նահանգի Վերաքննիչ դատարանի դատավոր լինելը, որպես դատական իշխանության երկարամյա ներկայացուցիչ պնդում է, որ դատարանները պետք է անկախ լինեն, որպեսզի կարողանան իրականացնել կառավարության գործադիր և օրենսդիր մարմինների վերահսկողություն։

Ամբողջական նյութին անգլերենով կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 65
0
0
0
s2sdefault
146.png

2019 թ ապրիլի 29-ին տեղի կունենա «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից հրավիրված «Փաստաբանների իրավունքների ջատագովություն» թեմայով երկրորդ կլորսեղան հանդիպում-քննարկումը։

         Քննարկման նպատակն է՝ փաստաբանների նկատմամբ դատական պատժամիջոցների կիրառմամբ կարգապահական հետապնդումների խնդրի, փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման ներկա իրավիճակի, այդ խոչընդոտման մասին հաղորդումների և արդյունքների մասին վիճակագրության ներկայացումը։

Հանդիպումը տեղի կունենա ժամը 1200 - 1400-ին, «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում (ք․Երևան, Սայաթ-Նովա 19)։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 200
0
0
0
s2sdefault
141.jpg

Յոթ բաժիններից բաղկացած զեկույցի առաջին բաժինն անդրադառնում է նաև մարդու անձեռնամխելիության նկատմամբ հարգանքի հարցերին՝ ներառյալ ձերբակալության ընթացակարգերին և կալանքի ընթացքում վերաբերմունքին։ Մեջբերումն արվում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավապաշտպան-փաստաբանների հետ թեմայի շուրջ ունեցած զրույցների ընդհանրացման հիման վրա, մասնավորապես խոսելով այն մասին, որ օրենքը չի սահմանում գրավի գումարի առավելագույն չափի մասին, նաև տեղեկացնում այն բյուրոկրատական խոչընդոտների մասին, որոնց առաջ մարդը կանգնում է, երբ փորձում է ազատ արձակելուց հետո գրավի գումարը հետ ստանալ:

Որպես օրինակ բերելով Կարեն Կունգուրցևի դեմ շարունակվող քրեական գործը՝ անդրադարձ է արվում նաև դատապարտյալների, դատախազների և տուժող կողմերի կողմից դատական վճիռը բողոքարկելու իրավունքին, որը և հաճախ իրականացվում է։

Զեկույցի ամբողջական տարբերակին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ կայքէջը։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 161
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association