Գորիսի քննչական բաժնում ինքնախոստովանական ցուցմունքը ուժ չունի. Տեսանյութ

20 9 8 10Օրերս Գորիսից  ահազանգ էինք ստացել, այն մասին,  որ  քննիչի և ՔԿՀ-ի աշխատակիցների անօրինական գործողությունների դեմ Գորիս ՔԿՀ-ում հայր և որդի 7 օր հացադուլ են արել, սակայն որևէ արդյունքի չհասնելով դադարեցրել են: Այսօր պարզվեց, որ հացադուլ անողները հայր և որդի՝ Արթուր և Մուշեղ Մանուչարյաններն են:


 

 

Ուսումնասիրելով վերջիններիս գործի հանգամանքները հետաքրքիր ու զավեշտալի փաստեր բացահայտվեցին: Ա. և Մ.Մանուչարյանների հարազատները Հելսինկյան ասոցիացիային հայտնեցին հետևյալը՝ Մուշեղ Մանուչարյանը 2014 թվականի  դեկտեմբերին դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 և 316 հոդվածներով և ազատազրկվել 4 տարի ժամկետով: Հայրը՝ Արթուր Մանուչարյանը, իր երկու ազգականների հետ նույն ամսին տեսակցության է գնացել որդու մոտ  Գորիս ՔԿՀ, որտեղից դուրս գալուց հետո բերման է ենթարկվել ոստիկանություն, քանի որ տեսակցությունից հետո Մ.Մանուչարյանի մոտ հայտնաբերվել է 9,16 գրամ ափիոն տեսակի թմրանյութ,  հետագայում Ա.Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով,  իսկ Մ.Մանուչարյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 
Բնականաբար Արթուր Մանուչարյանը չի ընդունել մեղքը, քանի որ որդուն որևէ արգելված նյութ չի փոխանցել, ավելին՝ բոլորին հայտնի է, որ քրեակատարողական հիմնարկներ հարազատներին տեսակցության գնացող բոլոր այցելուները զննվում են մինչև տեսակցությունը, իսկ մինչ այդ ոչ մեկի մոտից ոչ մի արգելված իր չի հայտնաբերվել: ՔԿՀ-ի տեսակցության սենյակներում տեսախցիկներ են տեղադրված, որոնք իբրև այդ պահին անջատված են եղել, իսկ Ա.Մանուչարյանին մեղադրանքը առաջադրվել է միայն Գորիս ԳԿՀ-ի աշխատակցուհու ցուցմունքով, ով նշել է, որ Ա.Մանուչարյանի ձեռքի շարժումից ենթադրում է, որ վերջինս է Մ.Մանուչարյանին փոխանցել թմրանյութը: 
Քրեական գործի հարուցումից հետո, Մ.Մանուչարյանին տեսակցության գնացած հարազատներից՝ Հրահատ Մանուչարյանը, հասկանալով, որ իր պատճառով անմեղ անձի են մեղադրանք առաջադրել,  ներկայացել է Գորիսի քննչական բաժին և ինքնախոստովանական ցուցմունք տվել այն մասին, որ արգելված նյութը ինքն է դրել Մ՚.Մանուչարյանի գրպանը, սակայն վարույթն իրականացնող քննիչ՝   Սմբատ Բալույանը ցուցմունքներին ընթացք չի տվել և որևէ միջոցառում չի իրականացրել վերջինիս նշած հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ներկայումս արդեն երրորդ ամիսն է Ա.Մանուչարյանը, ով ունի լուրջ առողջական խնդիրներ և ենթակա է անհապաղ վիրահատման,  գտնվում է կալանքի տակ առանց ապացույցների: Դատարանը, ինչպես անհիմն բավարարել է քննիչի միջնորդությունը որպես խափանման միջոց կալանքը ընտրելու մասին, այդպես էլ անհիմն երկարացրել է կալանքի ժամկետը: Ունենալով ինքնախոստովանական  ցուցմունք ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի ավագ քննիչ՝ Ս.Բալույանը որևէ քննչական գործողություն չի իրականացնում Հրահատ Մանուչարյանի ցուցմունքի կապակցությամբ:
Փաստացի ՀՀ իրավապահ մարմինները անձի ինքնախոստովանական ցուցմունքները համարում են արժանահավատ, երբ դրանք կորզված են լինում խոշտանգումների և բռնության արդյունքում, իսկ երբ անձը գիտակցելով իր արարքի անօրինական հետևանքները կամավոր ներկայանում է և ինքնախոստովանական ցուցմունք է տալիս՝  անհավանական է թվում:

Մանրամասները դիտեք տեսանյութում:





Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի:




 

 

 

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1797
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association