ՀԱԿ ակտիվիստները բերման են ենթարկվել

լուսանկարը Ա. Վեզիրյանի2011թ. հունիսի 25-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Պուշկին- Մաշտոց պողոտայի խաչմերուկից Երևան ք. ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել ընդդիմադիր ուժ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Խաչատրյանը:

Վերջիններս ՀԱԿ-ի՝ հունիսի 30-ի հանրահավաքից առաջ բաժանելիս են եղել ՀԱԿ-ի թերթերը: Համաձայն բերման ենթարկված ակտիվիստ Սարգիս Գևորգյանի՝ ոստիկանապետի աշխատասենյակում տեղի է ունեցել վիճաբանություն, ապա իրենց ասել են, որ ազատ են, սակայն խնդրում են այլևս չգոռալ “Սերժիկ, հեռացի՛ր”: Ակտիվիստներին ոստիկանության բաժնից բաց են թողել ժամը 21:30-ի սահմաններում:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2173
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association