Քրեակատարողական հիմնարկներ

Հրաչյա Գևորգյանի նկատմամբ բռնություն է կիրառվել (տեսանյութ)

14389879 1193893243991777 8050095 nԱյսօր առավոտյան, Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանի նկատմամբ  բռնություն է կիրառվել: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային փոխանցել է Հրաչյա Գևորգյանը:

Նա տեղեկացրել  է, որ առավոտյան փորձել  է  պառկած տեղից վեր կենալ և վայր է ընկել: Ինչից հետո  նա օգնություն է կանչել, և նրա խուց է մտել  ՔԿՀ-ի մի  բուժակ՝ Մանվել անունով, ով օգնելու փոխարեն բռունցքով հարվածել է Հրաչյա Գևորգյանի դեմքին:

Ինչպես փոխանցել է Հրաչյա Գևորգյանը՝ հարվածից հետո իր  քթից երկար ժամանակ արյուն է եկելլ և իր կարծիքով  քիթը կոտրվել է: Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերբերյալ Հելսինկյան ասոցիացիան տեղյակ է պահել ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբին:


Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանն ունի մի շարք հիվանդություններ և տեղաշարժվում է սայլակով:


  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1284
0
0
0
s2sdefault
Քիչ առաջ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանին և Արամ Մանուկյանին «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Աշոտ Պետրոսյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը: Հիշեցնենք, որ նրանք երկուսն էլ ՊՊԾ գնդում եղած ժամանակ հրազենային վիրավորում էին ստացել և ենթարկվել վիրահատության:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 667
0
0
0
s2sdefault
Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այսօր Նուբարաշեն ՔԿՀ աշխատակիցները բռնությամբ և իր կամքին հակառակ փորձում են կալանավոր Հրաչյա Գևորգյանին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց (ՑԲ), որտեղ ըստ Գևորգյանի նախկինում իրեն արդեն մեկ անգամ  թունավորել են, ինչի հետևանքով նա կորցրել է քայլելու և խոսելու ունակությունը:

According to our sources, today the detainee Hrachya Gevorgyan was taken to the penitentiary hospital by force and against his will. The reason for Hrachya's being against to go to the hospital was the fact that he had been once poisned there by the medical stuff, because of which he lost his abilities to speak and walk. The medical stuff working in the penetentary had given him a drug that influenced on his brain, and blocked his abilities to walk and speak.
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 737
0
0
0
s2sdefault

Հրաչյա Գևորգյանի Նամակը Լրագրողներին

Սույն թվականի Հուլիսի 7-ին Հրաչյա Գևորգյանը վերաքննիչ քրեական դատարանում նամակ է նետել լրագրողների կողմ, որտեղ նա համառոտ ներկայացրել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տիրող կոռուպցիոն մթնոլորտի մասին: նամակում Հրաչյան նաև հայցել էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի այցելությունը, և  որի ընթացքում խոստացել է ավելի մանրամասն պատմել Հայաստանում բանտային համակարգի առանձնահատկությունների մասին: Ստորև ներկայացնում ենք Հրաչյա Գևորգյանի նամակի բովանդակությունը. 
Հարգելի լրագրողներ Ձեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում, որ ոնց գրում եմ էտ ձևի էլ բառ-առ բառ գրեք, Դուք մի մտածեք իմ մասին, որ կարող ա վնասեն ինձ կամ ինձ նեղություն տան: Ես էտ ամեն ինչի մեջից տարիներով անցել եմ ու ոչ իրենցից եմ վախենում ու ոչ էլ իրենց մառալնի նորա-նոր մտածված տանջանքներից, ինչը որ թուրքը չի անի, իրենք անում են , միայն թե չբացահայտվի ինձ ինչ են ներարկել ցեբեյի բժիշկները որ 2 տարի է ոչ կարողանում եմ խոսեմ ու ոչ էլ քայլեմ: Եվ մտածված ինձ չեն տանում բուժման, որ չբացայտվի այս բոլորը, այլ ինձ սովամահ են անում: ստեղ հարսը հեռախոսը չի: իրենց ստուկաչների մոտ, ամեն մեկի մոտ 3-ք. Հատ հեռախոս և մի հատ պլանշետ սաղի մոտ կա: էսի հազար տոկոսով ճշտած եմ ասում: իսկ վաբշե բոլորի մոտ կա ու մեկի տեղը 2 հատ, ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին և միհատ էլ սթից փչացած հեռախոս որ ձևի համար տանեն հանձնեն: էտ որ հեռուստացույցով ցույց են տալիս դրանք էտ փչացած հեռախոսներն են : ամիսը 2 հատ փչացած հեռախոս  և ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս էս, քանի հատ կուզես պահի: կամեռ կա որ շատալիս 40-50 հազար փող: հիմա անցնենք ռեժիմնիկին ու օպեռին, ամեն հարգը ունի իր օպեռն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպեռին, 100 հազար ռեժիմնիկին: անձամբ ես շատ եմ տվել, որ գաք մոտս բոլորը կասեմ ու իրենց դեմը, թող օվ ուզումա գա մոտս շատ բան կա ասելու ու գրելու իրենց դեմը ասեմ ու փաստերով ապացուցեմ: իսկ այս պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը Սեթրակ հարությունյանը, Սմբաթ Բուղլադարյանի թույնա, իրար հետ գործ ընկերներ են: ինքը շուտ Բուլղադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեխտերը ջրի երես չլնի: հիմա ես վռազ-վռազ եմ գրում, եթե կարաք շուտ մարդու իրավունքների պաշտպանին ու վերահսկող դատախազին ուղարկեք ստեղ, ես շատ բան ունեմ իրենց ներկայությամբ ասելուու գրելու: էս պետը 10-ս. տարուց ավել ստեղ եղել ա կագեբեյի պետ: ինչեր որ արելա այստեղ բուլղադարյանը: էտ նույն բաները իրար հետ արել են երկուսով: հիմա էսքանը տպագրեք սաղ թերթերում ու սայթերում: և շուտ ուղարկեք ստեղ վերահսկող դատախազինու պաշտպանին ամպայման ու ինչքան կարաք ա շուտ:
Ախպերս անունտ չեմ գրում, եթե ոնց գրել եմ, էտ ձևով էլ չտպագրեք: ուրեմ թաղես ինձ:  ուրեմ ես սխալվել եմ որ քեզ ախպեր եմ հարգել: ցավտ տանեմ դուխով գրի ու գրել տպագրել տուր: ես ոչ մեկից չեմ վախենում ու ոչ մի բանից: Ես միայն Ասծուց եմ վախենում, որովհետև շատ եմ հավատում ու սիրում Աստվածին: Ես սաղ կյանքս սրանից ավելի վատ բաների մեչով եմ անցել: ընենց որ իմ մասին մտածելու բան չկա Ախպերս: Ես բոլորը մտածելով ու հասկանալով եմ անում: Աստված բոլորիս հետ: 
Ախպերս ես քո հետ կապնվեմ չկապնվեմ, էսի անես: 
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1146
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association