Քրեակատարողական հիմնարկներ

Արդեն երկու օր է`«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր ՆարեկՍարգսյանը, ով կալանավորվել  է Խորենացու դեպքերի հետևանքով՝հայտարարել է հացադուլ, սակայն, ի հեճուկս բոլոր կանոնների`նա շարունակում է մնալ  խցում, որտեղ մեկ տասնյակից ավելի կալանավորներ կան:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1052
0
0
0
s2sdefault

Կալանավոր Հրաչյա Գևորգյանի նամակը

hrach«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը հերթական անգամ նամակ է փոխանցել Հելսինկյան ասոցիացիային: Այս նամակը վերաբերում է Հրաչյա Գևորգյանի թունավորման դեպքին, որը մինչ օրս չի բացահայտվել: Նամակը ներկայացնում ենք ստորև.

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1005
0
0
0
s2sdefault

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորի հանձնուքը վաճառել են

Hrach nkar«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա  Գևորգյանը մեզ տեղեկացրել է, որ իր մոր բերած հանձնուքը հրաժարվում են վերադարձնել: Նա հայտնել է, որ մոտ երկու ամիս առաջ, երբ ինքը հացադուլ էր անում, այդ ժամանակահատվածում իր թոշակառու մայրն իրեն հանձնուք է բերել, բայց, Խոջոյան Գևորգ անունով «ռեժիմնիկը» վերցրելէ  այդ հանձնուքը՝ պայմանով, որ այն կվերադարձնի հացադուլից հետո: Սակայն, Հրաչյա Գևորգյանը տեղեկացնում է, որ այդ հանձնունքն իրեն այդպես էլ չեն վերադարձրել: Գևորգյանի խոսքերով՝ այդ հանձնուքը վաճառել են «կարանտինի» մեջ գտնվող կալանավորներին:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1038
0
0
0
s2sdefault
hrach«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, իր պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցի միջոցով նամակ է փոխանցել, որը վերաբերում է «Նուրբարաշեն »ՔԿՀ-ում իրականացվող հեռախոսների առքուվաճառքին: Նամակը ներկայացնում ենք ստորև.

«Ինձ խուզարկողներից մեկը ինձ տեղյակ է պահել, որ իրենց ստիպում են, որ մտնեն կալանավորների խցերը և նրանցից հավաքեն հեռախոսներն ու հանձնեն ռեժիմնիկներին, որոնք էլ նույն հեռախոսները վաճառում են կալանավորներին: Իսկ բերդի հետաքննիչը դրսից է  հեռախոսներ բերում և դարձյալ վաճառում կալանավորներին»:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 986
0
0
0
s2sdefault
Hrachi nkarԱյսօր կալանավոր Հրաչյա Գևորգյանին տեղափոխել են  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝  ռենտգեն հետազոտության նպատակով:

Այդ մասին տեղեկացրեց Հրաչյա Գևորգյանի փաստաբանՆինա Կարապետյանցը:  Նա նշեց, որ ժամը 14.20-ից մինչև 16.00-ն Գևորգյանին 5-6 անգամ նկարել են, և մոնիտորի վրա պատկերված նկարներում փաստաբանը նկատել է միջնապատի ակնհայտ թեքվածություն:

Դեռևս չկա բժշկի վերջնական եզրակացությունը, սակայն,փաստաբանը և Հրաչյա Գևրոգյանը մտավախություն ունեն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բժիշկների տված եզրակացությամբ չի արձանագրվի իրական վնասվածքը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Հրաչյա Գևորգյանի նկատմամբ  բռնություն էր կիրառվել: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային փոխանցել էր Հրաչյա Գևորգյանը:

Նա տեղեկացրել  էր, որ առավոտյան փորձել  է  պառկած տեղից վեր կենալ և վայր է ընկել: Ինչից հետո  նա օգնություն է կանչել, և նրա խուց է մտել  ՔԿՀ-ի մի  բուժակ՝ Մանվել անունով, ով օգնելու փոխարեն բռունցքով հարվածել է:


  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1155
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association