Հիվանդ կալանավորները տեղ չունեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում-

Երկու շաբաթ առաջ սրտի խնդիր ունենալու պատճառով  «Հրազդան»ՔԿՀ-ից  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխված  դատապարտյալ Արայիկ Հակոբյանին  այսօր առավոտյան դուրս են գրել և պատրաստվում են նորից տեղափոխել  «Հրազդան» ՔԿՀ:

Տեղեկացնենք, որ Արայիկ Հակոբյանը   «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում անցել է հետազոտություն և բժշկի ցուցումով նա պետք է գտնվի սրտաբանի դինամիկ հսկողության տակ:

Նշենք, որ Հելսինկյան ասոցիացիյաի պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից պատասխանել էին, որ սրտաբան կա միայն  «Դատապարտյալների հիվանդանոց» և  «Արմավիր» ՔԿՀ-ներում:

Հելսինկյան ասոցիացիան գտնում է, որ եթե Արայիկ Հակոբյանի առողջական վիճակը  «Հրազդան» ՔԿՀ-ում վատթարանա, ապա այդ ամբողջի պատասխանատվությունը պետք է կրի Արդարադատության նախարարությունը և ՔԿՀ վարչությունը:

Իդեպ, նախկինում Արայիկ Հակոբյանը 2 անգամ սրտի վիրահատություն է տարել: 
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1068
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association