«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավորի հանձնուքը վաճառել են

Hrach nkar«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա  Գևորգյանը մեզ տեղեկացրել է, որ իր մոր բերած հանձնուքը հրաժարվում են վերադարձնել: Նա հայտնել է, որ մոտ երկու ամիս առաջ, երբ ինքը հացադուլ էր անում, այդ ժամանակահատվածում իր թոշակառու մայրն իրեն հանձնուք է բերել, բայց, Խոջոյան Գևորգ անունով «ռեժիմնիկը» վերցրելէ  այդ հանձնուքը՝ պայմանով, որ այն կվերադարձնի հացադուլից հետո: Սակայն, Հրաչյա Գևորգյանը տեղեկացնում է, որ այդ հանձնունքն իրեն այդպես էլ չեն վերադարձրել: Գևորգյանի խոսքերով՝ այդ հանձնուքը վաճառել են «կարանտինի» մեջ գտնվող կալանավորներին:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1019
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association