ՔԿՀ-ի բուժմասը դարձյալ անուշադրության է մատնել Հրաչյա Գևորգյանին

Նշենք, որ նախորդ շաբաթ Հրաչյա Գևորգյանին տեղափոխել էին Էրեբունի հիվանդանոց՝ ստուգման:
Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանը ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ, դրա արդյունքում չի կարողանում միայնակ տեղաշարժվել և չի կարողանում հոգալ բնական կարիքները:
Բժիշկները նշել են, սակայն, որ համապատասխան բուժում ստանալուց հետո Հրաչյա Գևորգյանը կկարողանա նորմալ քայլել և խոսել: Սակայն, մինչև այսօր Հրաչյա Գևորգայնին չի տրամադրվում որևէ բուժում, բացի դա նրա միակ խցակից կալանավորին արդեն 15 օր է տեղափոխել են, ով մինչ այդ օգնում էր Գևորգյանին՝ հոգալ բնական կարիքները:
Տեղեկացնենք նաև, որ Հրաչյա Գևորգյանը նամակ է գրել ՔԿՀ պետին, ինչը սակայն, ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են փոխանցել:
- Տեղադրված .
- Դիտումներ: 1704