Դատարան

Ինչի՞ց են խուսափում խոշտանգման գործով ամբաստանյալները․ դատական նիստը չի տեսանկարահանվի

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանն արգելեց տեսանկարահանել խոշտանգման գործով դատական նիստը։ Ամբաստանյալներ Նարեկ Բարսեղյանը, Գրիգոր Մխիթարյանը, Տիգրան Ավանեսյանը եւ նրանց պաշտպանը դեմ արտահայտվեցին տեսանկարահանմանը՝ պատճառաբանելով, թե կան անձնական կյանքին վերաբերող հարցեր։ Թե՛ տուժող եւ թե՛ մեղադրող կողմը չառարկեց տեսանկարահանման դեմ։ Ի դեպ, շատ են լինում դեպքերը, երբ դատավարության կողմերից մեկը չի ցանկանում տեսանկարահանվել, սակայն դատավորները,  չխոչընդոտելով լրատվամիջոցների աշխատանքը, թույլատրում են՝ արգելելով չտեսանկարահանել միայն առարկող կողմին։

   Այս գործով ամբաստանյալները ոստիկանության աշխատակիցներ են։ Ըստ մեղադրանքի՝  նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին, գիշերվա ժամը 1.00-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գրիգոր Մխիթարյանը, օպերլիզորներ Նարեկ Բարսեղյանը եւ Տիգրան Ավանեսյանը Վլադիմիր Օհանյանին եւ նրա ծանոթ  Արմեն Ղազարյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ խոշտանգել՝ վերջիններս կողմից կատարված արարքների համար պատժելու նպատակով։

Խոշտանգման հետևանքով Արմեն Ղազարյանն ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ եւ կապտուկներ։ Նա ոստիկանների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ  փորձել էր պարզել, թե ինչու են իր ծանոթին բերման ենթարկում։ Խոսքը կենցաղային մի պատմության մասին է․ Նոր Նորքի ոստիկաններից մեկի կինը տոնական փուչիկներ էր վաճառել Վլադիմիր Օհանյանի կնոջը, վերջինս դժգոհել էր ծառայության մատուցման կերպից։  

Ի դեպ, դատական նիստին մասնակցում էին ամբաստանյալների հարազատները եւ ծանոթներ։ Ըստ հանրապետությունում վիրուսային իրավիճակով պայմանավորված Բարձրագույն դատական խորհրդի դեռ  նախորդ տարվա մարտի 15-որոշման, դատական նիստերին պետք է ներկայանան միայն կողմերը եւ ԶԼՄ ներկայացուցիչները։ ԲԴԽ-ն հորդորել էր նաեւ  հնչեղություն ունեցող գործերով ապահովել ուղիղ հեռարձակում։  Այլ դատավորներ գործում են այդ որոշման համաձայն։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 112
0
0
0
s2sdefault

«Սասնա ծռեր»-ը դատապարտվեցին, ապստամբելու իրավունքը հաշվի չառնվեց

     110-ից ավելի նիստ,  երեք ու կես տարուց ավելի դատաքննություն․ ճիշտ այսքան տեւեց ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» 1-ի գործով դատաքննությունը։

  Փետրվարի 24-ին հրապարակված դատավճռով դատավոր Մեսրոպ Մակյանը    «Սասնա ծռեր» 1-ի գործով անցող բոլոր 9 անդամներին մեղավոր ճանաչեց նրանց առաջադրված մեղադրանքներում։ Միաժամանակ դատավորն  արդարացրեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանին՝ ապացույցների բացակայության հիմքով։  Հիշեցնենք, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ  երեք ոստիկանների՝ Գագիկ Մկրտչյանի, Արթուր Վանոյանի եւ Յուրա Տեփանոսյանի սպանության հոդվածով մեղադրանք էր առաջադրվել Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին։  

     Դատավոր Մեսրոպ Մակյանն ապացուցված համարեց երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի եւ Յուրա Տեփանոսյանի սպանության մեջ Սմբատ Բարսեղյանի մեղքը եւ նրան դատապարտեց 25 տարվա ազատազրկման։

 Սակայն «Սասնա ծռեր»-ը բազմիցս պնդել են՝ իրենք ոստիկաններ Յուրա Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի մահվան հետ կապ չունեն, ապացույցներն առկա են, իսկ Արթուր Վանոյանի մահը փոխհրաձգության արդյունքում է եղել։

  Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց  Գագիկ Մկրտչյանի գործը վերադարձնել դատախազին՝ նրա սպանության հանգամանքները պարզելու նպատակով։

   «Սասնա ծռեր»-ի մյուս անդամները՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եզիազարյանը, Արեգ Կյուրեղյանը,  Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը, մեղավոր ճանաչվեցին  մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, հափշտակելու, պատանդ վերցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու համար։

 Պավել Մանուկյանը եւ Սեդրակ Նազարյանը դատապարտվեցին 10, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Արմեն Բիլյանը դատապարտվեցին 9 տարի 6 ամսվա, Արեգ Կյուրեղյանը 9  տարի 6 ամսվա, իսկ Էդվարդ Գրիգորյանը՝ 8  տարի  6 ամսվա ազատազրկման։

   Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց մահվան հիմքով։  

  Ի դեպ, «Սասնա ծռեր»-ը կարող էին օգտվել նաեւ համաներման իրավունքից,  սակայն  դա եւս չտարածվեց նրանց վրա։ Որոշվել էր՝  Երեւանի 2800-ամյակին եւ Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ 2018թ․ հայտարարված համաներմանը  «Սասնա Ծռերի» գործով պետք էր հաշվի առնել տուժողների կարծիքը։ Անկախ Հայաստանի  պատմության մեջ  մինչ այդ կիրառված  10 համաներումների ժամանակ  տուժողների կարծիքը երեբեւէ  հաշվի չէր առնվել։  Համաներման դեմ առարկել էին գործով տուժող ոստիկանններ, իսկ ահա մյուս տուժողները առարկություն չէին հայտնել։ Որքան էլ որ տարօրինակ է, նույն տուժող ոստիկանները առարկություն չեն հայտնել գործից անջատված մասով համաներում կիրառելուն։ 

   «Սասնա ծռեր»-ը դատաքննության ողջ  ընթացքում պնդում էին՝ օգտվել են ապստամբելու իրենց  իրավունքից, քանի որ իշխանությունը յուրացված էր։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 120
0
0
0
s2sdefault

«Լավ ընտանիքից» դուրս եկած կասկածյալի նկատմամբ հանդուրժողականություն ցուցաբերած դատավորը հրաժարական տվեց

Սեռական  բռնության առանձին գործերի քննության ընթացքում Նյու Ջերսիի մի քանի դատավորների կողմից հնչեցրած անհանգստացնող հայտարարություններին ի պատասխան այդ դատավորները ենթարկվեցին համազգային ստուգման։ Արդյունքում նահանգային Գերագույն դատարանը հայտարարեց մեկ դատավորի հրաժարականի և մեկ այլ դատավորի նկատմամբ վարույթի նախաձեռնման մասին։ Դատարանը որոշեց, որ նահանգի բոլոր դատավորները պետք է նաև սեռական բռնության մասին ուսուցում անցնեն։

Նյու Ջերսիի Գերագույն դատարանը հաստատեց The New York Times-ին, որ ընդունել է դատավոր Ջեյմս Տրոյանոյի հրաժարականը, ով 2018 թվականին մեղմ որոշում է կայացրել սեռական բռնության մեջ կասկածվող 16-ամյա երիտասարդի նկատմամբ՝ որոշումը հիմնավորելով այն հանգամանքներով, որ վերջինս ծագում է «լավ ընտանիքից» և որ «լավ դպրոց» է հաճախում։

Ամբողջական տեքստը և տեսահոլովակը տես այստեղ։ 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 886
0
0
0
s2sdefault

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Հրաչյա Ֆալանջյանի մոր բողոքը

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել 2016 թ․ մայիսի 13-ին սպանված` ոստիկանության կապիտան Հրաչյա Ֆալանջյանի մոր բողոքը։  Այս մասին տեղեկացրեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Հիշեցնենք, որ նախաքննության սկզբում Հրաչյա Ֆալանջյանը տուժող, իսկ   Մարիետա Անտոնյանը տուժողի իրավահաջորդ էին  ճանաչվել, սակայն հետագայում կարգավիճակը վերացվել էր։  Մինչդեռ  ՍԴ-ն որոշում է ընդունել, որ սպանված անձը եւս  հնարավորություն պետք է ունենա արդարացվելու։  Սակայն մայրը երկու տարի է գործում կարգավիճակ չէր  կարողանում ձեռք բերել։ Դիմել էին  քննիչին, նախաքննության մարմնին, դատարան, որ վերականգնեն իրենց  իրավունքը, սակայն  դիմումները մնում էին  առանց քննության։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1351
0
0
0
s2sdefault

Ինչո՞ւ խտրական մոտեցում ցուցաբերվեց «Սասնա ծռեր»-ի հարցում

28-ամյա անկախ Հայաստանի  պատմության մեջ կիրառվել է 11 համաներում՝  1992, 1995, 1997, 1998, 2001, 2006, 2009, 2011, 2013 եւ 2018 թվականներին։ Ընդ որում՝  1995թ. հուլիսի 5-ին, ՀՀ Սահմանադրության ընդունման կապակցությամբ հայտարված համաներումից մեկ ամիս անց հայտարարվել է ևս մեկ՝ փոքր համաներում, քանի որ «Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն էր կատարվել, որի արդյունքում համաներումը տարածվում էր նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի՝ (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել) երկրորդ և երրորդ մասերի վրա:

Այն ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնակատար  Արտակ Զեյնալյանը, նախորդ տարվա    հոկտեմբերի 31-ին խորհրդարանի արտահերթ նիստում, ներկայացնելով  Երեւանի 2800-ամյակին եւ Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ  համաներման եւ  Քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու օրենքի փաթեթի նախագիծը, նշեց, որ այն տարածվելու է 6500 անձանց վրա եւ մեծ համաներում է լինելու։

 Համաներման տեսքտի մեջ նշված էր նաեւ «Սասնա ծռեր»-ի անունը։  Սակայն նրանք քրեական հետապնդումից կազատվեին միայն այն ժամանակ, երբ տուժող կողմը առարկություն չունենա։ Մինչ այդ հայտարարված նախորդ տասը համաներումների ժամանակ երբեւէ տուժողների կարծիքը հաշվի չի առնվել։

   Ի դեպ,   Հայաստանի ոստիկանապետ, այն ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն արդեն առարկել է համաներման դեմ՝ նշանակում է «Սասնա ծռեր»-ը չեն օգտվի համաներումից։

«Կոնկրետ այս գործով  ես չեմ հասկանում տրամաբանությունը։ Առաջին օրվանից ասել եմ, որ սա շատ խտրական համաներում է։ Ինձ համար բացարձակ ընդունելի չէ այսպիսի խտրական վերաբերմունքը այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձեցին ապստամբություն անել»,- ասում է «Հելսինկայն ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը։

   «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը  նշում է, որ համաներումը երբեմն հատուկ նպատակով է արվում, այսինքն՝ իր մեջ  միայն իրավաբանություն պետք չէ փնտրել, այն նաեւ քաղաքական որոշում է։ Պաշտպանը շեշտում է՝  այս գործով համաներման կիրառմանը,  ինչպես ցույց տվեց ընթացքը, միայն ոստիկանության աշխատակիցներն են դեմ, իսկ մյուս անձինք չեն առարկում։

«Առաջինը որպես առարկող հանդես եկավ ոստիկանապետը՝ պետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչներից մեկը։ Անհասկանալի էր, որ պետությունը՝ բարձրագույն իշխանությունը մի կողմից հայտարարում է  հասարակության մեջ հաշտեցման գործընթաց սկսելու մասին, մյուս կողմից  այդ իշխանության մեկ այլ ներկայացուցիչ, դեմ է առարկում։  Սա այսօրվա պետական բարձրագույն  իշխանության  քաղաքականությունն է։ Աջ ձեռքը չգիտի, թե ձախ ձեռքը ինչով է զբաղվում»,- ասում է Արայիկ Պապիկյանը։

Փաստաբանը կարծում է, որ  իրավական առումով անհեթեթ է նման կարգավորում տալը, որովհետեւ  նախորդ տարիների  համաներումները  կիրառելիս  որեւէ մեկի կարծիքը չեն հարցրել․ «Մարտի 1-ի գործերով համաներում կիրառվեց։ Ունեինք  10  զոհ, որոնցից երկուսը ոստիկան էին, հարյուրավոր տուժածներ, ֆիզիկական բռնության ենթարկվածներ, տուժածների մեջ կային նաեւ բազմաթիվ ոստիկաններ։ Ոչ ոստիկանապետը,  եւ ոչ էլ որեւէ մեկը ոչ միայն առարկություն չներկայացրեց, այլ համաներման մասին որոշումներում նրանց կարծիքը հարցնելու մասին նորմ կամ դրույթ չի եղել»։

  Փոխարենը գործով մեկ այլ պաշտպան՝ Արա Ղարագյոզյանը ընդգծում է՝   շատ գործերով տուժողները դեմ են լինում, սակայն համաներումը կիրառվում է։

«Ցավում եմ, որ Արտակ Զեյնալյանը, լինելով իրավապաշտպան, միշտ նա է օրենքի որոշակիության հարց բարձրացրել,  խտրականության դեմ պայքար մղել, բայց հիմա ըստ էության այդ որոշումով  տեղի է ունենում խտրականություն։  Ինչո՞ւ պետք է բոլորը օրենքի առջեւ հավասար չլինեն։ Գտնում եմ, որ սա հակասահմանադրական նորմ է,  եւ բոլորը պետք է օրենքի առջեւ հավասար լինեն։ Եթե բոլորը տուժող են, բոլոր տուժողների նկատմամբ պետք է հավասար մոտեցում ցուցաբերել, ոչ թե միայն պետք է նշվի «Սասնա ծռեր»-ի մասով, իսկ մյուս տուժողների մասով անտեսվի»,- ասում է փաստաբանը։

   «Սասնա ծռեր»-ի գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը գիտի, թե ինչու այդպիսի համաներում կիրառվեց՝ առաջիկայում ընտրություններ էին տեղի ունենալու։

«Իշխանությունները փորձում էին հնարավորինս հանրային տիրույթում հարաբերական անդորր ապահովել։  Նրանց հաջողվեց ոչ միայն ստանալ բավարար թվով քվեներ, նաև հետագայում այլեւս այն լարվածության օջախները, որոնք կարող էին խոչընդոտել կամ որեւ կերպ ազդել ընտրություների վրա,  դրանք այլեւս  էական չէին իշխանությունների համար։  Այս առումով կարծում եմ, որ իշխանությունը լուրջ եւ ճակատագրական սխալ թույլ տվեց  իրենց հաշվարկների մեջ։ Իրենց հաշվարկները շատ ծանր հետեւանքներ են ունենալու հենց իրենց համար»,-եզրափակեց Արայիկ Պապիկյանը։

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1727
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association