English (United Kingdom)
"Ազատությունը մեռնում է այն ժամանակ, երբ այն պետք չէ" Հանթեր Ս. Թոմսոն, ամերիկացի լրագրող

Prosecution

Ոստիկանությունը մասնակցել է ՀԱԿ-ի շտաբի բացմանը

2011թ. հունիսի 17-ին  Երևան ք. Դավիթաշեն համայնքում տեղի է ունեցել ընդդիմադիր ուժ Հայ Ազգային Կոնգրեսի գրասենյակի բացումը:  Վաղ առավոտյան, ժամը 10:00-ի սահմաններում գրասենյակ էին այցելել ոստիկանության աշխատակիցները: Գրասենյակի աշխատանքները համակարգող Սաթենիկ Խաչատրյանը Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Ա.Վեզիրյանի հետ ունեցած զրույցում հայտնել է, որ ոստիկանները մտել են գրասենյակ ևւ հետաքրքրվել, թե ինչի համար է բացվում գրասենյակը, կա արդյոք վարձակալության պայմանագիրը: Այնուհետև ոստիկանները վերցրել են տիկին Խաչատրյանի հեռախոսահամարը և պարբերաբար զանգահարել` ճշտելու համար, թե որտեղ են աշխատում նրա որդին և ամուսինը:

 Դիտեք տեսանյութը ստորև


   
   

Կալանքի սանկցիա ընդդիմադիր ակտիվիստի նկատմամբ

Սամսոն Խաչատրյան (լուսանկարը՝ www.epress.am)Սամսոն Խաչատրյան (լուսանկարը՝ www.epress.am)

2011թ. մարտի 15-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Մնացական Մարտիրոսյան, փաստաբան Արա Զաքարյան / որոշում է կայացրել ընդդիմադիր ուժ Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, բռնցքամարտի ԽՍՀՄ և Եվրոպայի բազմակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի նկատմամբ իբրև խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը:

Մարտի 14-ին Սամսոն Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով/ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը /:

   

Սպառնալիքներ ՀԱԿ ակտիվիստի նկատմամբ

Artashes-Sardaryan

2011թ. մարտի 14-ին, ժամը 9:20-ին Փափազյան-Քոչար խաչմերուկում գտնվող իր խանութի մոտից Արաբկիրի ոստիկանական բաժին բերման է ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Արտաշես Սարդարյանը: Երբ վերջինս պահանջել է իրեն ներկայացնել ծանուցագիր, ոստիկանները ոլորել են նրա թևերը և տեղափոխել ոստիկանական բաժանմունք:

Բաժանմունքում Ա. Սարդարյանից պահանջել են չմասնակցել Հայ Ազգային Կոնգրեսի կողմից կազմակերպվող հանրահավաքներին և դրանց կազմակերպչական գործողություններին:

 

   

Քրեական գործ ընդդիմադիր ակտիվիստի նկատմամբ

Սամսոն Խաչատրյան (լուսանկարը՝ www.epress.am)Սամսոն Խաչատրյան (լուսանկարը՝ www.epress.am)

2011թ. մարտի 13-ին, ժամը 16:00-ի սահմաններում ըստ ականատեսների` Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտի մոտ հատուկ ջոկատայինների հագուստով դիմակավոր անձինք կտրել են Սամսոն Խաչատրյանի /ընդդիմադիր ուժ Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, բռնցքամարտի ԽՍՀՄ և Եվրոպայի բազմակի չեմպիոն/ ավտոմեքենայի ճանապարհը, նրան բռնությամբ նստեցրել են իրենց մեքենան և տարել անհայտ ուղղությամբ: Ապա, նրան բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնական քննչական բաժին։

   

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 2011թ. ԶԵԿՈՒՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

report2011
Բեռնել
Մաս 1 : Մաս 2

Մեր Զեկույցները

Ընտրեք երկիրը և լեզուն, որպեսզի բեռնեք համապատասխան զեկույցը Հայաստանում Մարդու Իրավունքների վերաբերյալ Հելսինկյան Ասոցիացիայի կողմից:

2011 (Անգ) Մաս 1
2011 (Անգ) Մաս 2
2011 (Հայ) Մաս 1
2011 (Հայ) Մաս 2
2010 (Անգ) Մաս 1
2010 (Անգ) Մաս 2
2010 (Հայ) Մաս 1
2010 (Հայ) Մաս 2
2009 (Անգ) 2009 (Հայ)
2008 (Անգ) 2008 (Հայ)
2004 (Անգ) 2004 (Ռուս)
2002 (Անգ)

Քվեարկություն

Ձեզ դո՞ւր է գալիս մեր նոր կայքը:

Our Friends

Find Us

HELSINKI ASSOCIATION FOR HUMAN RIGHTS
Apt.33, 8 st.Nansen 1st blind alley
0056, Yerevan, Armenia
Tel.  +374 10 589 991
Fax. +374 10 586 093
www.hahr.am, hahr.yerevan@gmail.com info@hahr.am

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Not Found | Kompas Turystyczny – turystyka, wycieczki, atrakcje

Error 404

The page you requested could not be found.