Հավաքների ազատություն
Ակցիա ի Պաշտպանություն Ալես Բելյացկու

2011թ. նոյեմբերի 25-ին, ժամը 14:30-ին Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց տեղի ունեցավ ակցիա ի պաշտպանություն “Վեսնա” իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկուն:
Ակցիային մասնակցեցին Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայաստանյան անդամ-կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվիստները "Ազատություն Ալես Բելյացկուն", "Մեր և ձեր ազատությունների համար" "Ազատություն քաղբանտարկյալներին" կարգախոսներով: Ակցիան լուսաբանվեց ԶԼՄ-երի կողմից:
2011թ. նոյեմբերի 24-ին Ալես Բելյացկին դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման: Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել էին ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է խղճի գերի: Բելյացկու գործի մասին տեղեկատվությունը հասանելի է http://spring96.org/ru/tags/1183

News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- Նոր մանրամասներ Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի գործով
- Նախընտրական խախտումների ամփոփ ներկայացում
- Բռնություն Հելսինկյան Ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ
- Իշխանությունն արեց այն ամենը, ինչ ծրագրում էր. իրավապաշտպանը` ընտրությունների մասին
- ՀՀ 2012-ի խորհրդարանական ընտրությունները
- Խախտում առանց որևէ պատժի
- Նույն սխալն օրվա վերջում
- Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և օտարերկրյա դիտորդները ընտրախախտումների վերբերյալ
- Ում դիմել ամենավերջին պահին
- Խախտումներ ընտրատեղամասերում
- Ընտրության մասնակցություն անօրինական անձնագրերով
- Վարդենիսում ծեծի են ենթարկվել ՀԱԿ և ԲՀԿ ներկայացուցիչները
- Անձնագրի կնիքը անհետացել է. Քաղաքացին պահանջել է նոր կնիք
- Կնիքն անհետանում է րոպեական
Մեր Զեկույցները
Ընտրեք երկիրը և լեզուն, որպեսզի բեռնեք համապատասխան զեկույցը Հայաստանում Մարդու Իրավունքների վերաբերյալ Հելսինկյան Ասոցիացիայի կողմից:









