Հավաքների ազատություն
Պիկետ ի պաշտպանություն Ալես Բելյացկու
Երեկ` 2011թ. նոյեմբերի 24-ին “Վեսնա” իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկուն դատապարտեցին 4,5 տարվա ազատազրկման: Բելառուսի իշխանությունները նրան ձերբակալել էին ակնհայտ քաղաքական շարժառիթներով՝ հարկերից խուսափելու մեղադրանքով:
ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը, միջազգային կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները և առաջատար երկրների կառավարությունները իրենց մտահոգությունն են հայտնել Ալես Բելյացկու նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ, այդ քայլը գնահատել են իբրև իշխանությունների վրեժը Բելյացկու իրավապաշտպան գործունեության համար և քաղաքացիական հասարակությանը վախեցնելու փորձ, և պահանջել են անհապաղ ազատ արձակել իրավապաշտպանին: Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը Բելյացկուն ճանաչել է խղճի գերի: Բելյացկու գործի մասին տեղեկատվությունը հասանելի է ՝ http://spring96.org/ru/tags/1183:
2011թ. նոյեմբերի 25-ին, Բելառուսի մարդու իրավունքների իրավիճակի միջազգային վերահսկողության կոմիտեն (Հայաստանում կոմիտեի ներկայացուցիչն է Հելսինկյան ասոցիացիան) կազմակերպում է ակցիա ի պաշտպանություն Ալես Բելյացկու՝ պիկետ Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց մեր գործընկերոջը ազատ արձակելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով: Ակցիաները ի պաշտպանություն Ալես Բելյացկու միաժամանակ կկազմակերպվեն մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Ռուսաստանում և Ղրղզստանում:
Երևանում պիկետի անցկացման հասցեն է ք. Երևան,Արաբկիր համայնք, Նիկոլ Դումանի փողոց, 12ա շենք՝ Երևանում Բելառուսի դեսպանատան դիմաց: Պիկետի անկացման ժամը՝ 14:30:
Պիկետի կարգախոսներն են՝ “Ազատություն Ալես Բելյացկուն”, “Մեր և ձեր ազատությունների համար” “Ազատություն քաղբանտարկյալներին”:
կոնտակտային տվյալներ՝+374 93 417113, Միքայել Դանիելյան, Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- Նոր մանրամասներ Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի գործով
- Նախընտրական խախտումների ամփոփ ներկայացում
- Բռնություն Հելսինկյան Ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ
- Իշխանությունն արեց այն ամենը, ինչ ծրագրում էր. իրավապաշտպանը` ընտրությունների մասին
- ՀՀ 2012-ի խորհրդարանական ընտրությունները
- Խախտում առանց որևէ պատժի
- Նույն սխալն օրվա վերջում
- Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և օտարերկրյա դիտորդները ընտրախախտումների վերբերյալ
- Ում դիմել ամենավերջին պահին
- Խախտումներ ընտրատեղամասերում
- Ընտրության մասնակցություն անօրինական անձնագրերով
- Վարդենիսում ծեծի են ենթարկվել ՀԱԿ և ԲՀԿ ներկայացուցիչները
- Անձնագրի կնիքը անհետացել է. Քաղաքացին պահանջել է նոր կնիք
- Կնիքն անհետանում է րոպեական
Մեր Զեկույցները
Ընտրեք երկիրը և լեզուն, որպեսզի բեռնեք համապատասխան զեկույցը Հայաստանում Մարդու Իրավունքների վերաբերյալ Հելսինկյան Ասոցիացիայի կողմից:









