Հինգշաբթի, 17 Մայիս 2012 18:09
Ըստ Հելսինկյան Ասոցիացիայի ստացած տվյալների`այսօր ժամը 17:00-ի սահմաններում տեղի է ունեցել Արմինե Օգանեզովայի (Ծոմակի) հասցեին ուղղված հերթական սպառնալիքը: Հիշեցնենք, որ Մայիսի 8-ին առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբը պայթեցվել էր երիտասարդ ազգայնական խմբի անդամների կողմից: Վերջին օրերին ամեն օր տվյալ երիտասարդները խմբով գալիս են "Դի-Այ-Ուայ" փաբի մոտ նստում: Իսկ այսօր ժամը 16:30-ի սահմաններում տվյալ խմբի անդամներից 3-ը հերթական անգամ գալով այստեղ՝ սպառնալիքներ են տեղացել փաբի տիրուհու հասցեին, հայհոյել, ասելով, որ իրենք ֆաշիստ են և թույլ չեն տալու, որ վերականգնեն փաբը: Երիտասարդներից մեկն ընդհուպ թքել է Ծոմակի վրա: Զանգահարել են ոստիկանություն. ոստիկանությունից ոչ ոք մինչև հիմա չի ներկայացել:




Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք հարցադրումներ է ուղարկել Հայաստանի կառավարությանը` կապված 2008 թվականի մարտի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն սահմանելու հրամանագրով լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու դրույթի կապակցությամբ:
2011թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Քոչարյանն ընդդեմ “Հրապարակ”-ի գործով վերջին նախնական դատական նիստը /դատավոր՝ Էդիկ Ավետիսյան/ : Նախորդ նիստի ընթացքում դատավորն ընդունել էր հայցի առարկա հանդիսացող հոդվածի հեղինակ Լուսինե Պետրոսյանին դատարանում հարցաքննելու հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը: Սակայն, վկան դատարան չէր ներկայացել, իսկ դատարան ներկայանալու ծանուցագիրը վերադարձվել էր` “հասցեն թերի է” մակագրությամբ:


2011թ. հուլիսի 15-ին, Սահմանադրական Դատարանն հակասահմանադրական ճանաչեց մի նորմ, որը Վճռաբեկ դատարանը կիրառել է “Ա1+”-ի նկատմամբ:Հուլիսի 15-ին ՍԴ-ն “Մելտեքս” ՍՊԸ “Ա1+” հեռուստաընկերության հայցը քննարկել է միացյալ գործում, որտեղ միավորվել են ՀՀ ՍԴ-ի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման օրենսդրական ընթացակարգերի սահմանադրականությունը վիճարկող գործերը:Համաձայն ՍԴ-ում “Ա1+”-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արտակ Զեյնալյանի՝ “Մենք դիմել էին ՍԴ՝ վիճարկելով այն նորմը, որը կիրառվել էր Վճռաբեկ դատարանի կողմից եւ ընդհանուր կարգով մերժվել էր “Ա1+”-ի վճռաբեկ բողոքը` դատական ակտը վերանայելու վերաբերյալ, որը կայացվել էր 2004թ:





