Հինգշաբթի, 17 Մայիս 2012 18:09
Ըստ Հելսինկյան Ասոցիացիայի ստացած տվյալների`այսօր ժամը 17:00-ի սահմաններում տեղի է ունեցել Արմինե Օգանեզովայի (Ծոմակի) հասցեին ուղղված հերթական սպառնալիքը: Հիշեցնենք, որ Մայիսի 8-ին առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբը պայթեցվել էր երիտասարդ ազգայնական խմբի անդամների կողմից: Վերջին օրերին ամեն օր տվյալ երիտասարդները խմբով գալիս են "Դի-Այ-Ուայ" փաբի մոտ նստում: Իսկ այսօր ժամը 16:30-ի սահմաններում տվյալ խմբի անդամներից 3-ը հերթական անգամ գալով այստեղ՝ սպառնալիքներ են տեղացել փաբի տիրուհու հասցեին, հայհոյել, ասելով, որ իրենք ֆաշիստ են և թույլ չեն տալու, որ վերականգնեն փաբը: Երիտասարդներից մեկն ընդհուպ թքել է Ծոմակի վրա: Զանգահարել են ոստիկանություն. ոստիկանությունից ոչ ոք մինչև հիմա չի ներկայացել:






ՀՀ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող` Խդր Մամոյի Բրոյանի վերաբերյալ ՀՀ քր. օր. 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով, 268 հոդվածի 3-րդ մասով, 268 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 165 հոդվածի 4-րդ մասով Սամվել և Մանվել Մարտիկի Ասատրյանների վերաբերյալ ՀՀ քր. օր. 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 266 հոդվածի 4-րդ մասով և 268 հոդվածի 3-րդ մասով, քրեական գործի դատական քննության ընթացքում ամբաստանյալներ` Խդր Բրոյանը, Մանվել և Սամվել Ասատրյանները ցուցմունքներ են տվել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրենց նկատմամբ խորթ մեթոդներ են կիրառվել, ենթարկվել են խոշտանգումների, ծեծի և բռնության: Սպառնալիքի ազդեցության տակ տվել են իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:




