- Սխալ
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
«Հայաստանի կորսված գարունը» - Կայացավ ֆիլմի շնորհանդեսը
Ապրիլի 26-ին, 2011թ. կայացավ «Հայաստանի կորսված գարունը» խորագրով փաստավավերագրական կինոնկարի շնորհանդեսը, որը պատրաստվել է մի խումբ համախոհների նախաձեռնությամբ /սցենարի հեղինակ` Տիգրան Պասկևիչյան, ռեժիսոր` Արա Շիրիմյան/:
Presentation of the film
Կինոնկարը նվիրված է մարտի 1-ի իրադարձություններին և բաղկացած է երկու մասից: Առաջին մասը նկարագրում է 2007թ.-ի սեպտեմբերից 2008թ.-ի մարտի 1-ը ընկած ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններն ու նախընտրական, ընտրական և հետընտրական զարգացումները: Երկրորդ մասը նվիրված է մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններին, ինչպես նաև վերլուծում է դեպքերի «չբացահայտմանն» առնչվող հանգամանքները: Շեշտը դրված է քննչական և դատախազական գործողությունների մեջ առկա թերությունների և Սահմանադրական իրավունքների խախտումների վրա:
Կինոնկարի պատրաստման աշխատանքները սկսվել են մոտավորապես մեկ տարի և չորս ամիս առաջ, փաստական նյութերը ձեռք են բերվել մի շարք լրատվամիջոցների արխիվներից: Այսօր արդեն կինոնկարի DVD-ներն ուղարկվել են մի խումբ ԱԺ պատգամավորներին, Կառավարության անդամներին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ նախկին ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանին և այլոց: Կինոնկարի DVD-ներ ստացել են նաև դեսպանատներն ու միջազգային կառույցների ներկայացուցչությունները Հայաստանում: Վճարի դիմաց կինոնկարը ցուցադրել առաջարկվելու է տարբեր հեռուստաալիքների և Մոսկվա կինոթատրոնի ադմինիստրացիային:
Ըստ Տիգրան Պասկևիչյանի` մարտի մեկի իրադարձությունների բացահայտումը այսօր ամենահրատապ հարցն է:
Ֆիլմը հասանելի կլինի կայքում շուտով
Film Armenia's lost spring
Դիտե՛ք նաև շնորհանդեսի տեսանյութը
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- Նոր մանրամասներ Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի գործով
- Նախընտրական խախտումների ամփոփ ներկայացում
- Բռնություն Հելսինկյան Ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ
- Իշխանությունն արեց այն ամենը, ինչ ծրագրում էր. իրավապաշտպանը` ընտրությունների մասին
- ՀՀ 2012-ի խորհրդարանական ընտրությունները
- Խախտում առանց որևէ պատժի
- Նույն սխալն օրվա վերջում
- Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և օտարերկրյա դիտորդները ընտրախախտումների վերբերյալ
- Ում դիմել ամենավերջին պահին
- Խախտումներ ընտրատեղամասերում
- Ընտրության մասնակցություն անօրինական անձնագրերով
- Վարդենիսում ծեծի են ենթարկվել ՀԱԿ և ԲՀԿ ներկայացուցիչները
- Անձնագրի կնիքը անհետացել է. Քաղաքացին պահանջել է նոր կնիք
- Կնիքն անհետանում է րոպեական
Մեր Զեկույցները
Ընտրեք երկիրը և լեզուն, որպեսզի բեռնեք համապատասխան զեկույցը Հայաստանում Մարդու Իրավունքների վերաբերյալ Հելսինկյան Ասոցիացիայի կողմից:



