Շաբաթ, 28 Օգոստոս 2010 17:39
Օգոստոսի 11-ին, առավոտյան, Կանադայի Տորոնտո քաղաքում 38 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հելսինկյան Ասոցիացիայի մոնիտորինգային խմբի անդամ Արշալույս Հակոբյանը: Հակոբյանը գտնվում էր Կանադայում` կանադական իշխանություններից քաղաքական ապաստարան ստանալու նպատակով: Այդ քայլին գնալ նրան ստիպել է հայկական իշխանությունների կողմից իրականացվող շարունակական հետապնդումները:








