Ուրբաթ, 14 Մայիս 2010 18:01
Մայիսի 13-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գրիգոր Ոսկերչյանի դատական նիստը, որի ընթացքում Գ. Ոսկերչյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հանդես եկավ հայտարարությամբ`չնայած այն բանի, որ դատարանում բազմիցս ասվել է, որ վկաների վրա ճնշում է գործադրվում, այնուամենայնիվ, ճնշումները շարունակվում են այս անգամ ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից: Պաշտպանը չնշեց աղբյուրը` անվանգությունից ելնելով: Այսպիսով, ըստ պաշտպան Մ. Շուշանյանի` մայիսի 12-ի դատական նիստի ընթացքում ԱԱԾ-ի Աբովյանի բաժնի աշխատակից Աղասի Գրիգորյանը ողջ դատական նիստի ընթացքում գտնվել է վկաների համար նախատեսված սենյակում: Նիստից հետո նա վկաների հետ դուրս է եկել շենքից, ուղեկցել նրանց Երևան կինոթատրոնի մոտ, նստել ավտոմեքենան և հեռացել:



