Torture
Հերթական հում գործը
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response

2011 թվականի փետրվարի 18-ին Դիլիջան քաղաքի բնակիչ Վահե Սանթրոսյանին ոտիկանության բաժանմունք են հրավիրել` մեկնաբանելով, որ վիճաբանություն է տեղի ունեցել և անհրաժեշտ են պարզաբանումներ: Բաժանմունքում անջատել են Սանթրոսյանի հեռախոսը և չեն թույլատրել, որպեսզի նա կապվի փաստաբանի և ընտանիքի անդամների հետ: Հաջորդ օրը` առավոտյան, նրա մորը` Հրանուշ Կոխլիկյանին, զանգահարել են ոստիկանության աշխատակիցներն ու ասել, որ իր տղայի համար հագուստներ բերի բաժանմունք:
Պարզաբանումներ չեն տվել` ասելով, որ ՞կգաս, կիմանաս՞: Պարզվել է, որ Վահե Սանթրոսյանը մեղադրվում է գողության մեջ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում կալանքը: Վ.Սանթրոսյանի մեղքն ապացուցող միակ փաստը նույն գործով անցնող մեկ այլ մեղադրյալի` Գուրգեն Ավետիսյանի` Սանթրոսյանին հանցակից ճանաչող ցուցմունքն է: Գուրգեն Ավետիսյանը, սակայն, հետագայում ցանկացել է իր ցուցմունքները փոխել, պնդելով, որ Վահեին չի ճանաչել և ոստիկանության կողմից կիրառված բռնության արդյունքում է նրան մատնացույց արել` որպես հանցակից: Դատարանում Ավետիսյանը պնդում էր, որ հանցագործությունը կատարել է միայնակ:
Վ. Սանթրոսյանը նախկինում երկու անգամ դատված է եղել: Առաջին անգամ հեծանիվ է գողացել, քշել և այնուհետև վերադարձրել, ինչի համար անչափահաս տարիքում դատվել է երկու տարի ժամկետով, իսկ երկրորդ անգամ, երկու բլոկ ծխախոտ և 13.000 հայկական դրամ գողանալու համար դատապարտվել է չորս տարի ազատազրկման: Սակայն, լավ վարքագիծ դրսևորելու արդյունքում վաղաժամկետ ազատվել է:
՞Վանաձոր՞ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո Վահե Սանթրոսյանը պարբերաբար ենթարկվել է ոստիկանության ճնշումներին, գտնվել է ոստիկանության աշխատակիցների ուշադրության կենտրոնում` որպես Դիլիջան քաղաքում տեղի ունեցող գողություններում կասկածյալ: Երբ 2010 թվականին Սանթրոսյանը հերթական գողության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, նրան ծեծի են ենթարկել` փորձելով ստիպել, որպեսզի խոստովանի իր մեղքը: Չդիմանալով ճնշումներին և վստահ լինելով իր ճշմարտացիության վրա` Վահեն քննիչի սենյակում ածելիով կտրել է իր վիզը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Հետագայում ոստիկանությունը բացահայտել է իրական մեղավորին: Հրանուշ Կոխլիկյանը, վախենալով ոստիկանության սպառնալիքներից, տղային ինքնասպանության փորձ կատարել դրդելու մեղադրանք չի ներկայացրել, սակայն պահանջել է, որպեսզի ոստիկանությունն իրեն 1000 ԱՄՆ դոլար վճարի` տղայի բուժման ծախսերը հոգալու համար: Ըստ տիկին Կոխլիկյանի՝ նրա տղան այսօր պատասխան է տալիս ոստիկանության վճարած այդ գումարի համար:
Սույն գործով հերթական դատական նիստը կկայանա 2011 թվականի հունիսի 8-ին, ժամը 16:00-ին (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան, դատախազ` Անուշ Չիլինգարյան, պաշտպան` Կարինե Գասպարյան):
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association









