Police
ՀԱԿ-ի 4 ակտիվիստներին ազատ են արձակել, 3-ին դատապարտել են երկամսյա կալանքի
- Error
-
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
- JFTP::write: Bad response
2011թ.օգոստոսի 9-ին ոստիկանության բաժին բերման ենթարկված և հաջորդ օրը առավոտյան ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներից 4-ն այս պահին գտնվում են ազատության մեջ:Ժամը 21:30-ի սահմաններում 3 ակտիվիստներին՝ Արեգ Գևորգյանին, Սահակ Մուրադյանին և Դավիթ Քիրամիջյանին, բաց են թողել Ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ):
Մյուս 4-ին տեղափոխել են Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, որտեղից էլ 23:30-ի դրությամբ բաց են թողել նաև Վահագն Գևորգյանին՝ քաղաքից չբացակայելու ստորագրություն վերցնելով:
Մյուս երեք ակտիվիստների՝ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ կիրառվել է 2-ամսյա նախնական կալանք:Ավելի վաղ Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը ՁՊՎ-ի շենքի մոտ հավաքվածներին տեղեկացրել էր, որ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:Էլբակյանի խոսքով` Սարգիս Գևորգյանին առաջադրվել է մեղադրանք 258 հոդվածի (Խուլիգանություն) առաջին մասի, իսկ Արտակ Կարապետյանին` 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:



Կոնգրեսի 7 ակտիվիստներ Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը օգոստոսի 9-ի երեկոյան Կարապի լճի հարակից տարածքից բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Օգոստոսի 10-ի առավոտյան երիտասարդներին տեղափոխել են ՁՊՎ:Երիտասարդների խոսքով՝ ոստիկանների հետ վեճի ընթացքում նրանց ծեծի էին ենթարկել: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ ասուլիսի ժամանակ հերքել էր այդ փաստը:
Տեղեկատվությունը Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանի և http://www.epress.am-ի
News
- Ծոմակին պատկանող "Դի-Այ-Ուայ" փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են
- New Details on Helsinki Association Monitor Arman Veziryan's case
- Brief Summary on Pre-election Infractions
- Torture against Helsinki Association Human Rights Defender Arman Veziryan
- The Authorities Acted the Way they have Anticipated; Mikael Danielyan on the Elections
- RA May 2012 parliamentary elections
- Violating without being punished
- The Same Mistake at the end of the Day
- “Helsinki Association” Chairman Mikael Danielyan and Foreign Observers Talking on the Violations of Parliamentary Elections
- To Whom Apply Right at the Last Moment
- Violations at the Polling Stations
- Voting with Illegal Passports
- Infringements in Polling Stations; Armenian National Congress (ANC) party and Prosperous Armenia Party (PAP) representatives were beaten up
- Infringements in Several Polling Stations. Passport Stamp Disappeared. Citizen Demanded New Stamp
- The Stamp Disappears Momentary
Our Reports
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association









