Friday, 02 December 2011 11:18
2011թ. նոյեմբերի 28-ին բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
Police
2011թ. նոյեմբերի 28-ին բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
Համաձայն Epress.am-ի՝ Նոյեմբերի 30-ին,ժամը՝ 20.50 Բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեին քաղաքից չբացակայելու ստորագրություն վերցնելուց հետո ազատ են արձակել: Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը, Epress.am-ին տեղեկացրել է, որ թեև ամուսնուն ազատ արձակեցին, բայց նրա անձնագիրը դեռևս չեն վերադարձրել:Բելգիացի ակտիվիստ Լյուկ Վադեվալեն, ով այսօր առավոտյան տեղափոխվել է Մաշտոցի ոստիկանություն, հրաժարվել է ցուցմունք տալուց և առերեսումից, քանի որ առերեսման հրավիրվել են դպրոցի տնօրենն ու մի ուսուցչուհի, ովքեր դպրոցում տեղի ունեցած միջադեպին ներկա չեն եղել:
2011թ. նոյեմբերի 28-ին՝ կեսօրին, ձերբակալվել է Հայաստանում բնակվող բելգիացի Լյուկ Վադեվալեն, ով ակտիվ մասնակցում է Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած ակցիաներին:Epress.am-ի հետ զրույցում Վադեվալեի կինը` Գայանե Վարդանյանը, ով Հայ Ազգային Կոնգրեսի անդամ է, ներկայացրել է միջադեպի մանրամասները:Նրա խոսքով` այսօր իրենց զանգահարել է իր դստեր համադասարանցիներից մեկի ծնողը և տեղեկացրել, որ դպրոցում (աղջիկը սովորում է թիվ 94 դպրոցում) ջեռուցման համար 3000-ական դրամ գումար են հավաքում:Ամուսինները գնացել են դպրոց` պարզելու, թե ինչու պետք է ջեռուցման համար գումար վճարեն:«Մենք գնացինք տնօրենի մոտ, ով, ինչպես միշտ, տեղում չէր:
Հոկտեմբերի 18-ին, 2011թ. Ջանիբեկյան 28 բնակարան են անօրինական կերպով ներխուժել ոստիկանության աշխատակիցները` Մաշտոցի շրջանի քրեականի հետախուզության բաժնի պետ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ, և բերման են ենթարկել Գևորգյան Հրաչյան, ով մեղադրվում է իր ընկերուհու` Նառա Հարությունյանի, և նրա տասնհինգ տարեկան որդու առևանգման մեջ:
Այսօր Կառավարության շենքի դիմաց հերթական ակցիան են իրականացրել «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները՝ պահանջելով բացահայտել վերջին շրջանում բանակում տեղի ունեցած միջադեպերը:Ոստիկանության աշխատակիցներն ակցիայի ժամանակ բերման են ենթարկել «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանին: Վերջինս այս պահին գտնվում է Ոստիկանության կենտրոնի բաժանմունքում:
2011թ.օգոստոսի 9-ին ոստիկանության բաժին բերման ենթարկված և հաջորդ օրը առավոտյան ձերբակալված Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներից 4-ն այս պահին գտնվում են ազատության մեջ:Ժամը 21:30-ի սահմաններում 3 ակտիվիստներին՝ Արեգ Գևորգյանին, Սահակ Մուրադյանին և Դավիթ Քիրամիջյանին, բաց են թողել Ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ):
Օգոստոսի 9-ին՝ երեկոյան, ծեծի ենթարկված ու ոստիկանության Կենտրոնի բաժին տեղափոխված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները դեռևս գտնվում են բաժնում։ Tert.am-ի հետ զրույցում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսանակ Արման Մուսինյանն ասաց, որ վերջին տվյալներով երիտասարդներին իրարից առանձնացրել և "տարել են КПЗ՝ ձերբակալման ժամանակավոր մեկուսարան՝ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու համար"։

2011թ. օգոստոսի 9-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան ք. կենտրոնից բերման են ենթարկվել ընդդիմադիր ուժ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դամիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը և Վահագն Գևորգյանը:
Ժամը 22.00-ի սահմաններում, ՀԱԿ ակտիվիստ երիտասարդները մոտեցել են Երևան ք. ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի քաղաքացիների: Երիտասարդները պահանջել են նրանցից հիմնավորել իրենց գործողությունները:
2011թ. հուլիսի 13-ին, ժամը 20:00-20:30-ի սահմաններում Երևան ք. Բագրատունյաց 26 շենքի բակից Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 1996թ. ծնված 15 տարեկան Յուրա Գևորգի Սիմոնյանը: Համաձայն փաստաբան Նարինե Սարգսյանի` Սիմոնյանը բերման է ենթարկվել որպես վկա բակում տեղի ունեցած վեճի պատճառով, որի ընթացքում կրակոցներ են եղել: Հուլիսի 14-ին, ժամը 16:00-ից սկսած փաստաբան Ն. Սարգսյանը 4 անգամ փորձել է տեսակցել իր պաշտպանյալի հետ, սակայն դա նրան չի հաջողվել: Ոստիկանության քննիչ Կամո Շառոյանը վերջինիս անընդհատ ասել է, որ Սիմոնյանը 10 րոպեից կիջնի, բայց այդպես էլ չի իջել: Հելսինկյան Ասոցիացիան փորձել է հաղորդագրություն ներկայացնել Շենգավիթ համայնքի ոստիկանության բաժանմունք` Սիմոնյանի` ոստիկանության բաժանմունքում անհետանալու վերաբերյալ, սակայն հաղորդագրությունը չի ընդունվել:
(նախավերջինը նկարում՝Վահե Սանթրոսյան ) 2011թ. հունիսի 9-ին, Իջևանի ոստիկանության բաժնում ինքնասպանության փորձ է կատարել Վահե Սանթրոսյանը, ով նույն օրը առավոտյան երեք տարվա ազատազրկման է դատապարտվել` համաձայն ՀՀ Քր. Օր. 177 հոդվածի 2րդ մասի 3-րդ կետի` գողություն, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան, դատախազ` Անուշ Չիլինգարյան, պաշտպան` Կարինե Գասպարյան):
Page 1 of 2
Choose a year and language to download the corresponding report on Human Rights in Armenia by Helsinki Association
| 2011 (Arm) Pt. 1 2011 (Arm) Pt. 2 |
|
| 2010 (Eng) Pt. 1 2010 (Eng) Pt. 2 |
2010 (Arm) Pt. 1 2010 (Arm) Pt. 2 |
| 2009 (Eng) | 2009 (Arm) |
| 2008 (Eng) | 2008 (Arm) |
| 2004 (Eng) | 2004 (Rus) |
| 2002 (Eng) |
Our Friends |
Find UsHELSINKI ASSOCIATION FOR HUMAN RIGHTS
|